News
Լրահոս
News
Կիրակի
Մայիս 05
Տեսնել լրահոսը

Գյումրիում սպանված Ավետիսյանների իրավահաջորդների ներկայացուցիչները մտադիր են բողոքարկել Վերաքննիչ դատարանի որոշումը, հենց ստանան այն։

Փաստաբան Արամազդ Կիվիրյանը NEWS.am -ի թղթակցին հայտնել է, որ իրենց որոշումն անփոփոխ է մնում՝ որոշումը կբողոքարկվի։ Սակայն առայժմ Վերաքննիչ դատարանի որոշում չի ստացվել։

Իրավապաշտպան Արթուր Սաքունցը նույնպես հայտնել է Վերաքննիչ դատարանի որոշումը բողոքարկելու մտադրության մասին։  «Առայժմ մենք չենք ստացել համապատասխան որոշումը»,- ասել է Արթուր Սաքունցը։

Հիշեցնենք, որ դեկտեմբերի 19-ին Հայաստանի Վերաքննիչ դատարանը անփոփոխ է թողել Ավետիսյանների ընտանիքի սպանության մասին առաջին ատյանի դատարանի որոշումը։

Վերաքննիչ դատարան էին դիմել Վալերի Պերմյակովի փաստաբան Էդուարդ Աղաջանյանը ու տուժածների իրավահաջորդների ներկայացուցիչներ Արամազդ Կիվիրյանն ու Արթուր Սաքունցը։ Ավելի ուշ ներկայացվել էր Վալերի Պերմյակովի հայտարարությունը բողոքարկումից հրաժարվելու ու դատարանում գտնվելու ցանկություն չունենալու մասին։

Դեռ առաջին ատյանի դատարանում փաստաբան Արամազդ Կիվիրյանը, որը ներկայացնում է տուժածների իրավահաջորդներ Անահիտ Քոշտոյանի, Լուսինե Ավետիսյանի, Նարինե Պողոսյանի ու Անդրանիկ Պողոսյանի շահերը, ներկայացրել էր վնասի փոխհատուցման մասին քաղաքացիական հայց։ Հայցի չափը գնահատվում էր 50 հազարական եվրո ընտանիքի յուրաքանչյուր մեծահասակ անդամի ու 100 հազարական եվրո երեխաների՝ Հասմիկ ու Սերյոժա Ավետիսյանների համար։

Հիշեցնենք, որ Ավետիսյանների ընտանիքի 6 անդամների սպանությունը տեղի է ունեցել 2015թ. հունվարի 12-ին։ Ավետիսյանների ընտանիքից ողջ էր մնացել 6 ամսական Սերյոժա Ավետիսյանը, որը ծանր վնասվածքներով տեղափոխվել էր բժշկական կենտրոն, որտեղ յոթ օր անց մահացել էր:

Ավետիսյանների ընտանիքի 7 անդամի սպանության համար մեղադրվում է Գյումրիի 102-րդ ռուսական ռազմաբազայի ժամկետային զինծառայող Վալերի Պերմյակովը։ Դեպքի առթիվ Հայաստանում հարուցվել էր քրգործ սպանության հատկանիշներով, իսկ ՌԴ-ում՝ դասալքության:

Ռուսական կողմն օգոստոսի 12-ին Պերմյակովին դատապարտել է ազատազրկման 10 տարի ժամկետով:

Օգոստոսի 23-ին Շիրակի մարզի դատարանը Վալերի Պերմյակովին մեղավոր էր ճանաչել մեղադրանքի բոլոր կետերով՝ Ավետիսյանների ընտանիքի յոթ անդամների սպանություն, ավազակային հարձակում, ապօրինի սահմանահատման փորձ։ Ըստ դատավճռի, Վալերի Պերմյակովը դատապարտվել է ցմահ ազատազրկման։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Ավետիսյանների ընտանիքի սպանության օրվանից յոթ տարի է անցել
Գյումրիում Ավետիսյանների ընտանիքի սպանության օրվանից անցել է յոթ տարի...
Վալերի Պերմյակովը ցմահ ազատազրկվեց, բայց հանցագործության իրական շարժառիթը այդպես էլ չբացահայտվեց. հայտարարություն
Դատական նիստերն էլ անցկացվեցին ոչ թե Շիրակի մարզի ընդհանուր իրավասության դատարանում, այլ՝ արտագնա՝ ռուսական ռազմաբազայի…
Ավետիսյանների ընտանիքի սպանությունից չորս տարի է անցել
Միաժամանակ, շատ իրավապահների մոտ կասկածներ են մնում, թե արդյոք հանցագործությունը ամբողջովին բացահայտված է․․․
Ավետիսյանների ընտանիքի անդամների դաժան սպանության գործով ՍԴ-ի որոշումը հետաձգվեց
Տուժող կողմի ներկայացուցիչ Արամազդ Կիվիրյանը դատարանի այդ դիրքորոշումը բողոքարկել է վերադաս դատական ատյաններ...
Ավետիսյանների սպանության գործի կապակցությամբ դիմում է ներկայացվել Սահմանադրական դատարան
Այն վերաբերում է Ավետիսյանների ընտանիքի սպանության գործով փաստաբանների ներկայացրած քաղաքացիական հայցի կապակցությամբ օրենսդրական դրույթին․․․
Պերմյակովին ՌԴ-ին հանձնելու մասին հայտարարությունը անգրագիտություն է. Փաստաբան
Իրավաբանության, միջպետական համաձայնագրերի, միջազգային նորմերի հետ աղերս չունի...
Ամենաշատ