News
Լրահոս
News
Ուրբաթ
Հունիս 21
Տեսնել լրահոսը

Թուրքիան, իր ազգային անվտանգության ռազմավարության մեջ արտաքին սպառնալիքների ցանկից հանելով Հայաստանին, պարզապես արձանագրել է իրողությունը, որ վտանգ չի տեսնում մեր երկրից: Այդ մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում հայտնեց Քաղաքական եւ միջազգային հետազոտությունների հայկական կենտրոնի փորձագետ Ռուբեն Մեհրաբյանը:

«Թուրքիան Հայաստանից, որպես պետություն, վտանգ չի տեսնում»,- նշեց փորձագետը:

Մեկնաբանելով փաստը, որ Թուրքիան իր արտաքին սպառնալիքների ցանկում ընդգրկել է իր վաղեմի դաշնակից Իսրայելին՝ Մեհրաբյանը նշեց, թե այդ քայլը խիստ պոպուլիստական բնույթ է կրում եւ կապված է եկող տարի կայանալիք խորհրդարանական ընտրությունների հետ: «Սա իշխող կուսակցության ցանկությունն է՝ «իսլամական փողոցում» երեւալ որպես իսլամիստների հակառակորդների դեմ պայքարի առաջամարտիկ: Այս քայլի տակ թշնամական որեւէ դրսեւորում, առնվազն տեսանելի ապագայում չի լինի»,- նշել է փորձագետն ու խորհուրդ տվել «զանազանել հռետորաբանությունն ու փաստերը, նույնիսկ եթե դա ազգային անվտանգության խորհրդի ընդունած փաստաթուղթ է»:

Նշենք, որ Թուրքիայի ԱԱԽ-ն ազգային անվտանգության ռազմավարությունից՝ «Կարմիր գրքից» արտաքին սպառնալիքների ցանկից հանել է Հայաստանին, Սիրիային, Իրանին, Վրաստանին, Ռուսաստանին, փոխարենը որպես արտաքին սպառնալիք ընդգրկելով Իսրայելին, որի հետ տասնամյակներ  շարունակ եղել է դաշնակցային հարաբերությունների մեջ, սակայն վերջին շրջանում նրանց հարաբերությունները խիստ վատացել են:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
«Փաստ». Ինչպե՞ս և ինչո՞ւ հանկարծ տեղի ունեցավ տրամադրությունների «փոփոխություն»
Չմոռանանք, որ մինչ վերջերս նախապայմանների ու պայմանների պակաս չկար՝ սկսած Ադրբեջանի հետ...
Ունենք պայմանավորվածություն, որ նոր հանդիպում տեղի կունենա Հայաստանի և Թուրքիայի ներկայացուցիչների միջև. Ռուբինյան
Հայ-թուրքական սահմանին Մարգարայի կամուրջը վերանորոգվել է արդեն…
Ռուբեն Ռուբինյանը Միխայել Զիբերթի հետ քննարկել է Հայաստան-Թուրքիա հարաբերությունների կարգավորման գործընթացը
Ազգային ժողովի նախագահի տեղակալ Ռուբեն Ռուբինյանը հունիսի 4-ին ընդունել է...
Թուրքիայի հետ մի շարք հարցերի շուրջ ունենք բավականին լայն փոխըմբռնում. Արարատ Միրզոյան
Իհարկե, ակնհայտորեն, ժամանակ է, որ մենք տեսնենք գետնի վրա կոնկրետ իրականացվող պայմանավորվածություններ…
«Հրապարակ». Սահմանը դեռ չի բացվել, բայց պատրաստ են բեռներ ընդունել
Այսինքն, պատրաստ են բեռներ ընդունել, սակայն սահմանը դեռ չի բացվել․ Թուրքիան պայման է դրել` մինչեւ...
Հայաստանի հետ սահմանը պետք է բացել եւ կարգավորել հարաբերությունները. Դավութօղլու
Չպետք է թույլ տալ Մերձավոր Արեւելքում մոլեգնող կրակը հասնի Կովկաս...
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ