News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 27
Տեսնել լրահոսը

Թուրքական լրատվամիջոցները «սելֆի տեսագրություն» են հրապարակել, որում կարող է պատկերված լինել Ստամբուլի կենտրոնում գիշերային ակումբում ահաբեկչության ենթադրյալ իրականացնողը։

Տղամարդը տեսագրել է ինքն իրեն Ստամբուլի Տաքսիմ հրապարակում քայլելիս։ Թե երբ է նկարահանվել այս տեսագրությունը՝ մինչեւ ահաբեկչությունը, թե դրանից հետո, դեռ հայտնի չէ, ճշգրտում է AP գործակալությունը։

Հիշեցնենք, որ Ստամբուլում ամանորյա գիշերը զինված հարձակում էր տեղի ունեցել Reina գիշերային ակումբի վրա։ Ահաբեկիչը սպանել էր ակումբը հսկող ոստիկանին, ներխուժել շենք, որտեղ ավելի քան 700 մարդ կար, ու նրանց վրա կրակ բացել։ Զոհվել էր 39 մարդ, վիրավորվել՝ 69-ը։ Հիմա փորձում են պարզել ահաբեկչի անձը։ Ըստ թուրքական СММ-ի, ահաբեկիչը Ուզբեկստանի կամ Ղրղզստանի քաղաքացի է։ Մինչդեռ թուրքական մյուս լրատվամիջոցների տվյալներով հարձակվողը ույգուր է եղել։ Նաեւ հայտնում են, որ ահաբեկիչը ժամանել է թուրքական Քոնյա քաղաք կնոջ ու երկու երեխաների հետ։ Նրա ընտանիքի անդամներին ձերբակալել են։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ