News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

ԱՄՆ ընտրված նախագահ Դոնալդ Թրամփը հայտնում է, որ BuzzFeed կայքը պատասխան կտա իր մասին «կոմպրոմատով» անանուն փաստաթղթի հրապարակման համար։

«Նրանք պետք է պատրաստվեն հետեւ անքներին, նրանք արդեն պատրաստվում են»,- հայտնել է Թրամփը Նյու Յորքում կայացած մամուլի ասուլիսի ժամանակ։

Թրամփը կայքը «աղբակույտ» է անվանել ու «շատ անազնիվ մարդիկ»։ Նա հայտնել է, որ տեսել է, թե ինչպես են լրատվամիջոցների հրապարակումները «ոչնչացրել» մարդկանց։ «Ես միայն ուզում եմ, որ լրագրողները ազնիվ լինեն»,- ասել է Թրամփը։

Մինչ այդ CNN հեռուստաալիքը, վկայակոչելով անանուն ամերիկացի չինովնիկներին, հայտնել էր, որ ԱՄՆ հատուկ ծառայությունները Բարաք Օբամային ու Թրամփին հայտնել են, որ կասկածներ ունեն այն կապակցությամբ, որ «ռուս գործակալները» վարկաբեկող տեղեկություններ ունեն միլիարդատիրոջ մասին, բայց այդ կասկածներն դեռ ապացույց չունեն։ Այդ թեմայով անանուն զեկույցն հրապարակել էր BuzzFeed կայքը։ Կրեմլը դրան ի պատասխան հայտնել էր, որ արատավորող տեղեկություններ չի հավաքում որեւ է մեկի վերաբերյալ ու աշխատում է միայն հանուն համաշխարհային խաղաղության ու անվտանգության։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ