News
Լրահոս
News
Հինգշաբթի
Հուլիս 27
Տեսնել լրահոսը

Հարավային Կորեայի նախագահի կոռուպցիոն սկանդալի հարցով հատուկ անկախ հանձնաժողովն այսօր հարցաքննել է Samsung ընկերությունների խմբի փոխնախագահ Լի Չժե Յոնին, հայտնել են հանձնաժողովից, փոխանցում է ՏԱՍՍ–ը։

Քննության վարկածի համաձայն՝ Samsung–ի ղեկավարության ներկայացուցիչը որոշումներ է կայացրել հանրապետության նախագահ Պակ Կըն Հեի մտերիմ ընկերուհի Չհվե Սուն Սիլին ֆինանսական աջակցություն ցուցաբերելու մասին՝ դրա դիմաց բիզնեսում տարբեր արտոնություններ ստանալով։

Մասնավորապես ՝ ընկերությունն ավելի քան 18 մլն դոլար է փոխանցել Գերմանիայում գրանցված ընկերություններին, որոնք պատկանում են Չհվե Սուն Սիլին եւ նրա դստերը, իբր թե խորհրդատվական ծառայությունների դիմաց։ Քննիչների կարծիքով դրա դիմաց Samsung–ին աջակցություն է ցուցաբերվել նրա մասնաճյուղերի միաձուլման իրականացման հարցում։

Համարվում է, որ օգտվելով երկրի նախագահի հետ իր մտերիմ հարաբերություններից, Սուն Սիլը շատ հարավկորեական ընկերությունների ստիպել է հանգանակություններ կատարել իր ստեղծած ոչ  կառավարական ֆոնդերին, որոնց հատկացված միջոցների մեծ մասը նա յուրացրել է։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ
Partner news