News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 27
Տեսնել լրահոսը

ԱՄՆ արդարադատության գլխավոր տեսուչ Մայքլ Գուրովիցը կուսումնասիրի ՀԴԲ-ի ու  Արդարադատության նախարարության գործողությունները անցած տարվա նոյեմբերին կայացած նախագահական ընտրություններից առաջ, հայտնել է ABCnews–ը։

Մասնավորապես նա կուսումնասիրի՝ արդյոք Արդարադատության նախարարության կարգադրությանը համապատասխանում էր ՀԴԲ-ի տնօրեն Ջեյմս Քոմեյի մամուլի ասուլիսը ու Կոնգրեսում նրա հայտարարությունները Հիլարի Քլինթոնի էլեկտրոնային փոստի վերաբերյալ։

Հիշեցնենք, որ Քլինթոնը, երբ ԱՄՆ պետքարտուղարի պաշտոնն էր զբաղեցնում, գործնական՝ այդ թվում գաղտնի տեղեկություններ պարունակող նամակագրության համար իր անձնական փոստն էր օգտագործել։

Գուրովիցի խոսքով, ՀԴԲ գործողությունները հետաքննելու որոշումը կայացվել է Կոնգրեսի կոմիտեների, զանազան կազմակերպությունների անդամների ու հասարակական գործիչների բազմաթիվ խնդրանքների կապակցությամբ։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ