News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

430 կգ կշռող պակիստանցի Արբաբ Հիզեր Հայաթը իրեն հռչակել է աշխարհի ամենաուժեղ մարդը, նաեւ ցանկություն հայտնել պատմության մեջ մտնել որպես ժամանակակից Հերկուլես, գրում է Daily Mail–ը։

25-ամյա տղամարդը պատմել է, որ մտադիր է պրոֆեսիոնալ ռեսթլեր դառնալ ու պաուերլիֆթինգի չեմպիոն։ «Դա ընդամենը ժամանակի հարց է»,- նշել է նա։

Հալքի խոսքով, այսպես են հայրենակիցները անվանել Հայաթին, ինքը շնորհակալ է աստծուն իր կազմվածքի համար ու կցանկանար ավելի գեր լինել։ Դրա համար տղամարդը օրական 10 հազար կիլոկալորիա է օգտագործում՝ մասնավորապես նախաճաշին ուտում է 36 ձու, օրվա ընթացքում՝ ավելի քան երեք կգ միս ու մոտ 5 լիտր կաթ։

Հայաթի հասակը 190 սմ է։ Պակիստանցու խոսքով ինքը քաշի հետ կապված որեւէ առողջական խնդիր չունի։

Աշխարհի ամենաուժեղ մարդն է համարվում ամերիկացի Բրայան Շեուն։ Չեմպիոնը որոշվում է World's Strongest Man ամենամյա մրցույթով։

Իսկ ամենածանր տղամարդը Սաուդյան Արաբիայում ապրող Հալիդ Մոհսեն Շաարին է ։ Նա կշռում է 610 կգ։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ