News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 27
Տեսնել լրահոսը

Եգիպտական Airbus A320–232 օդանավի կործանման պատճառ կարող էին լինել օդաչուների խցիկի էլեկտրոնային գաջեթները: Այս մասին հայտնում է Le Parisien-ը՝ վկայակոչելով քննության նյութերը:

Հստակեցվում է, որ տագնապի ազդանշաններն ուղղակիորեն կապված են ղեկավարման վահանակի վրա օդաչուի թողած iPhone 6S-ի եւ iPad mini 4-ի հետ:

«Այս իրերը դրված էին օդաչուների խցիկի աջ անկյունում, պատուհանի մոտ՝ ճիշտ այն տեղում, որտեղից ստացվել են պատուհանի աջ հատվածում անսարքությունների վերաբերյալ ավտոմատ ազդանշանները»,- նշել է պարբերականը:

EgyptAir Airbus ավիաընկերության А320 օդանավը, որը MS804 չվերթով Փարիզից Կահիրե էր թռչում, մայիսի 19-ի առավոտյան ռադարների էկրաններից կորել է Միջերկրական ծովի վրա: Օդանավում 66 մարդ է եղել:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ