News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

Հարավային Կորեայում խոշոր սկանդալի կենտրոնական դեմքը՝ Ցոյ Սուն Սիլը, որին մեղադրում են նախագահ Փակ Կըն Հեի հետ մտերմությունն անձնական շահերին ծառայեցնելու համար, նախագահի իմփիչմենթի գործով որպես վկա դատարան է ներկայացել: Այս մասին գրում է ՌԻԱ Նովոստին:

Ցուցմունք տալիս Ցոյ Սուն Սիլը հայտարարել է, որ Սեուլում երբեք չի եղել նախագահական նստավայրում եւ Փակ Կըն Հեի հետ անձնական մտերմությունը երբեք չի օգտագործել անձնական նպատակներով: Նա, միաժամանակ, խոստովանել է, որ Փակ Կըն Հեից գումար է ստացել հագուստի համար, որը գնել է նրա համար:

Երկրի Սահմանադրական դատարանն ամռանից պետք է որոշում կայացնի՝ հաստատե՞լ Փակ Կըն Հեի իմփիչմենթը, թե՞ վերականգնել նրա նախագահական լիազորությունները:

Երկրի ղեկավարին իմփիչմենթ են հայտարարել 2016 թվականի դեկտեմբերի 8-ին: Նրան մեղադրում են այն բանում, որ իր մտերիմ ընկերուհուն՝ Ցոյ Սուն Սիլին, ենթադրաբար, թույլ է տվել միջամտել պետական գործերին, կադրային նշանակումների հարցում հետեւել է նրա խորհուրդներին, ելույթների տեքստերը նախապես ուղարկել է նրան՝ կարդալու:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ