News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 27
Տեսնել լրահոսը

EasyJet ընկերության ղեկավարությունը բուտերբրոդ ուտելու հարցով ծառայողական քննությունից հետո աշխատանքից ազատել է 2 մարդու, հայտնում է The Daily Mail–ը։

22-ամյա բորտուղեկցորդուհի Շեննոն Գլիսոնին նրա գործընկերը խոզապուխտով բուտերբորդ էր հյուրասիրել։ Մեկ ուրիշ գործընկեր էլ տեսել էր դա եւ հայտնել ղեկավարությանը։ Դրանից հետո ղեկավարությունը քննություն էր սկսել «բուտերբրոդ գողանալու» գործով։ Ծառայողական քննության ավարտին աշխատանքից ազատել էին երկուսին էլ ՝ եւ՛ հյուրասիրողին, եւ՛ ուտողին։

Գլիսոնն ավելի ուշ իմացել էր, որ ինքը,  համաձայն կանոնակարգի, պարտավոր էր անձնակազմի անդամից անդորրագիր պահանջել, հետո միայն ուտել սենդվիչը։

Աղջիկը 18-շաբաթական հղի է, նա մտադիր է բողոքարկել ընկերության որոշումը դատարանում։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ