News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

ԵԽԽՎ նախագահ Պեդրո Ագրամունտին պաշտոնանկ անելու եւ հունվարյան նստաշրջանում նրա վերընտրությունը թույլ չտալու համար լուրջ պատճառներ կան: Այս մասին, NEWS.am-ի հետ զրույցում նշել է Միջազգային եւ անվտանգության հարցերի հայկական ինստիտուտի ղեկավար, քաղաքագետ Ստյոպա Սաֆարյանը, ով ժամանակին նույնպես եղել է ԵԽԽՎ-ում հայկական պատվիրակության կազմում:

Նրա խոսքով, քանի որ հայտնի «Խավիարային դիվանագիտություն» սկանդալային զեկույցում, Ադրբեջանի կողմից կոռուպցիոն ողջ սկանդալի մեջ ներգրավված է եղել նաեւ ԵԽԽՎ գործող նախագահ Պեդրո Ագրամունտը, նման պաշտոնյայի դեմ պայքարելը բավականին հեշտ է, հեշտ է փաստարկել, թե ինչու նրա վերընտրությունը չպետք է տեղի ունենա:

«Հիմա դա անելու շատ ձեւեր կան, նախ առաջին հերթին պետք է ուղղակի Եվրախորհրդում ունենալ լավ կապեր։ Ամեն մի պատգամավոր, կարծում եմ, կարող է իր խմբակցությունում դնել էդ խնդիրը, հատկապես խնդիր հարուցելով ԵԺԿ խմբակցությունում, որին հարում է Ագրամունտը: Մեծ ամոթ կլինի, եթե թույլ տրվի, որ Ագրամունտը ընտրվի, իսկ դա թույլ չտալու համար բավական մեծ հնարավորություններ կան: Մեր պատգամավորները պետք է ուղղակի գրագետ լոբբինգ տանեն. դա արդյունք տալիս է, էնպես չի, որ, ով խավիար է տալիս, նրա գործերն են հաջողվում։ Պետք է մեծ աղմուկ բարձրացնել, այնպիսի աղմուկ, որ ինքը ստիպված լիներ հետ կանգնել»,-ընդգծեց քաղաքագետը՝ հավելելով, որ ցավոք, Հայաստանի ԱԺ-ում այնպիսի մարդիկ են հավաքված, որ, մեծ մասամբ, խորհրդարանական պատվիրակությունների կարողությունները սահմանափակ են. «Մեր պատգամավորական կորպուսը եթե բավարար աշխատանք տաներ, ժամանակին կանխած կլիներ նաեւ Սարսանգի ջրամբարի վերաբերյալ բանաձեւի ընդունումը: Սա արդեն ցուցանիշ է, թե մենք ինչ կարող ենք անել, ինչ չենք կարող անել։ Ցավոք սրտի էս խորհրդարանում էնպիսի դեմքեր են հավաքվել, որոնք ի վիճակի չեն էդ աշխատանքը կատարել։ Ես չեմ ուզում բոլորին ասել, բայց մեծ մասամբ պատվիրակությունների կարողությունները սահմանափակ են»:

Նշենք, որ Եվրոպական կայունության նախաձեռնության (European Stability Initiative) կողմից հրապարակվել է «Խավիարային դիվանագիտություն» զեկույցի երկրորդ մասը. հետաքննությունում ներկայացված են Ադրբեջանի իշխանությունների կողմից կազմակերպված կոռուպցիոն սխեմաների բացահայտումները, որոնցում ներգրավված են եղել տասնյակ բարձրաստիճան եվրոպացի քաղաքական գործիչներ, այդ թվում՝ Պեդրո Ագրամունտը:

Ըստ այդմ, Միլանի դատախազության կողմից գործ է հարուցվել ԵԽԽՎ նախկին փոխնախագահ, ԵԽԽՎ-ում ԵԺԿ խմբի պատվավոր նախագահ Լուկա Վոլոնտեի դեմ, եւ այդ սկանդալում շոշափվում է նաեւ Պեդրո Ագրամունտի անունը: Վոլոնտեն համաձայնել է համագործակցել իրավական համակարգի հետ եւ տվել է խոստովանական ցումունքներ, որ Ադրբեջանի կողմից կոռուպցիոն ողջ սկանդալի մեջ ներգրավված է եղել նաեւ ԵԽԽՎ գործող նախագահ Պեդրո Ագրամունտը:

Նշենք, որ ըստ նախնական տեղեկությունների, ՀՀ-ում նախընտրական փուլի պատճառով ԵԽԽՎ առաջիկա նստաշրջանին չեն մասնակցելու ՀԱԿ-ի, ԲՀԿ-ի, ՕԵԿ-ի ու ՀՅԴ-ի ներկայացուցիչները: Հայկական պատվիրակությունից նստաշրջանին կմասնակցեն միայն ՀՀԿ-ի ներկայացուցիչները՝ պատվիրակության նախագահ Հերմինե Նաղդալյանը, Սամվել Ֆարմանյանը եւ Նաիրա Կարապետյանը:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
ԱԳՆ-ում քննարկվել է ՀՀ-ԵԽ 2023-26 թթ. գործողությունների ծրագիրը. ԵԽ-ն բարձր է գնահատել ԱՆ-ի հետ գործակցությունը
ՀՀ ներկայացուցիչները և Եվրոպայի խորհրդի գործընկերները կարևորել են կոռուպցիայի դեմ պայքարի ոլորտում առկա համագործակցությունը և այն...
Ադրբեջանի վերադարձի հարցը չի քննարկվել ԵԽԽՎ-ում. հետաքրքիր է,՝ ովքե՞ր են դա տարածում. Վլադիմիր Վարդանյան
Ես չեմ բացառում հետագայում որեւէ քննարկում: Պետք է չմոռանանք, որ ԵԽԽՎ ցանկացած նոր նստաշրջան, որը մեկնարկում է յուրաքանչյուր...
Ադրբեջանի հարցով զեկուցող․ ԵԽԽՎ վերադառնալու համար Բաքուն պետք է մի շարք պահանջներ կատարի
Սակայն այն ժամանակ էլ՝ անցած տարվա նոյեմբերի 20-21-ին, նրանց կրկին թույլ չեն տվել․․․
Գերմանացի պատգամավոր. Բաքուն ցանկություն չունի կատարելու Եվրախորհրդի պահանջները
Ադրբեջանը չի ճանաչում և չի հետևում այդ կանոններին․․․
Ժողովրդավարությունը մշտապես բախվել եւ բախվում է մարտահրավերների. Վլադիմիր Վարդանյանը՝ ԵԽԽՎ նստաշրջանում
Ժողովրդավարական խաղաղությունը առանց որևէ խտրականության մարդու իրավունքների լավագույն պաշտպանության նախապայմանն է…
ԵԽ նախարարների կոմիտեի որոշմամբ՝ Ադրբեջանը կվերադառնա ԵԽԽՎ. Alpha News
ԵԽԽՎ-ի՝ հունվարի 24-ի որոշմամբ՝ Ադրբեջանի պատվիրակությունը մեկ տարով...
Ամենաշատ