News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 27
Տեսնել լրահոսը

Բրիտանական ֆունտ ստեռլինգը դոլարի նկատմամբ թուլացրել է իր դիրքերը 1.6 տոկոսով՝ հասնելով հոկտեմբերից ի վեր գրանցած նվազագույն ցուցանիշին՝ 1.2 դոլարի։ Այս մասին հայտնում է Guardian–ը։

Պարբերականի փոխանցմամբ՝ այդ միտումը պայմանավորված է ԵՄ կազմից դուրս գալու շուրջ Լոնդոնի դիրքորոշման հարցում վարչապետ Թերեզա Մեյի սպասվելիք ելույթով։

«Brexit–ի շրջանակում բանակցությունների ժամանակ մենք կաշխատենք հնարավորինս բարենպաստ համաձայնագիր կնքել ԵՄ–ի հետ Մեծ Բրիտանիայի առեւտրային հարաբերությունների պլանում»,– ասել է Մեյը։

ETX Capital ֆինանսական ընկերության ներկայացուցիչն իր  հերթին հայտնել է, որ բրիտանական ֆունտը կարող է նվազել մինչեւ 1.1 դոլար։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ