News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 27
Տեսնել լրահոսը

Ռուսաստանը, Բելառուսը եւ Ղազախստանը ծրագրում են արժույթի վերահսկողության ոլորտում համաձայնագիր ստորագրել, փոխանցում է ՏԱՍՍ-ը: 

ՌԴ կառավարության կարգադրության մեջ նշված է, որ կառավարությունն ընդունել է Ֆինանսների նախարարության առաջարկը «արժույթի վերահսկողության ոլորտում Դաշնային հարկային ծառայության եւ Բելառուսի ազգային բանկի փոխգործակցության մասին արձանագրություն ստորագրելու մասին եւ արժույթի վերահսկողության ոլորտում Դաշնային հարկային ծառայության եւ Բելառուսի Պետական վերահսկողության կոմիտեի փոխգործակցության մասին արձանագրություն ստորագրելու մասին»:

ՌԴ վարչապետ Դմիտրի Մեդվեդեւի ստորագրած կարգադրությունը հրապարակվել է իրավական տեղեկատվության պաշտոնական պորտալում:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ