News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 27
Տեսնել լրահոսը

Եվրասիական միությունը անդամ երկրներին խորհուրդ է տալիս բարելավել մակրոտնտեսական ցուցանիշները: Այս մասին հունվարի 16-ին՝ մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է Եվրասիական տնտեսական հանձնաժողովի մակրոտնտեսության եւ ինտեգրացիայի հիմնական ուղղությունների կոլեգիայի անդամ (նախարար) Տատյանա Վալովայան:

Նրա խոսքով՝ հիմնական բնութագրիչներով այդ ցուցանիշները հիշեցնում են եվրոգոտու կոնվերգենցիայի Մաաստրիխի չափանիշները: Այսպես՝ խորհուրդ չի տրվում, որ բյուջեի պակասուրդն անցնի ՀՆԱ 3 տոկոսի սահմանից, իսկ պետական պարտքը՝ ՀՆԱ 60 տոկոսից: 2016-ին ԵՏՄ երկրները հիմնականում այս ցուցանիշենրն անցել են: ԵՏՀ-ը հրահանգները պատրաստել ցանկալի ցուցանիշներին վերադառնալու համար:

Նշենք, որ Հայաստանի պետական բյուջեի պակասուրդը 2016-ին ակնկալվում է ՀՆԱ-ի 5,9 տոկոս (դեռեւս վերջնական ամփոփում չի կատարվել): 2017-ին այն ծրագրվել է հասցնել ՀՆԱ 2,8 տոկոսի: 2014-2016 թվականներին ՀՆԱ նկատմամբ պետական պարտքի մակարդակը աճել է մոտ 16 տոկոսային կետով՝ 38,3 տոկոսից մինչեւ 54,5 տոկոս: 2017-ին աճը ծրագրված է կանգնեցնել (ՀՆԱ-ի 55,1 տոկոս):

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Թաիլանդը պատրաստակամություն է հայտնել սկսել ԵԱՏՄ-ի հետ ազատ առևտրի համաձայնագրի շուրջ բանակցությունները
Այն կավելացնի երկկողմանի առևտրի ծավալները և ապագայում ճանապարհ կհարթի Հարավարևելյան Ասիայի երկրների ասոցիացիայի և ԵԱՏՄ-ի միջև ազատ առևտրի համաձայնագրի համար
Հայաստանը ԵԱՏՄ-ից ամենաշատ օգուտներն է ստանում, դա հաշվարկված է. Լավրով
Հայաստանի տնտեսության 35%-ն իրականացվում է կազմակերպությանը մասնակցությամբ...
Այսուհետ հայ ոսկերիչները կկարողանան ԵԱՏՄ ողջ տարածքում իրենց արտադրանքն առանց լրացուցիչ վարչարարության  շրջանառել
Կառավարությունն իր այսօրվա՝ ապրիլի 11-ի նիստում սահմանեց ՀՀ տարածքում թանկարժեք մետաղների արտադրություն, թանկարժեք քարերի մշակում, թանկարժեք...
Իրանի դեսպանը հայտարարել է ԵԱՏՄ-ում դիտորդի կարգավիճակ ստանալու երկրի շահագրգռվածության մասին
Հետագայում, որպես [մերձեցման] առաջին փուլ, մենք ցանկանում ենք դիտորդ դառնալ [ԵԱՏՄ-ի հետ], այնուհետ...
ԱՄՆ-ի հետ Երևանի համագործակցությունն ուղղված չէ ԵԱՏՄ-ի դեմ. Մհեր Գրիգորյան
Հայաստանի Հանրապետությունը հայտարարեց իր առևտրատնտեսական կապերն էլ ավելի դիվերսիֆիկացնելու...
«Դեռ որոշում չկա». Հայաստանը քննարկում է ԵԱՏՄ հոբելյանական գագաթնաժողովին մասնակցել-չմասնակցելու հարցը
Նա նշեց, որ երբ որոշում լինի` այդ որոշման վերաբերյալ լրացուցիչ հայտարարություն կլինի...
Ամենաշատ