News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

Twitter–ի օգտատերերը սատարել են կնոջ նկատմամբ տղամարդու իշանության մասին օրենքը արգելելու քարոզարշավը, հաղորդումէ ՌԻԱ Նովոստին՝ վկայակոչելով Sputnik Arabic–ը։

Ցանցի օգտատերերը տարածում են անգլերեն հեշթեգ՝ #IamMyOwnGuardian (Ես եմ իմ խնամակալը) և արաբերեն «Սաուդյան կանայք պահանջում են չեղարկել 192 օրենքը»։

Սաուդյան Արաբիայում օրենսդրությունը ամրագրում է կնոջ նկատմամբ տղամարդու «խնամակալության» դերը։ Առանց տղամարդու համաձայնության կինը չի կարող մեքենա վարել, մեկնել արտերկիր կամ դատական գործընթաց սկսել։

Հինգ տարի առաջ Սաուդյան Արաբիայում մեկնարկել էր օրենքը չեղարկելու արշավը։ Անցած տաեվերջին 21 տարին բոլորած կնոջը «ինքնուրույն անհատ» ճանաչելու պահանջը հավաքել էր ավելի քան 14 հազար ստորագրություն, սակայն իշխանությունները շարունակում են անտեսել այս տեսակի բոլոր նախաձեռնությունները։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ