News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 27
Տեսնել լրահոսը

Մոսկվան առանց մտավախությունների, բայց նաեւ առանց հիացմունքի է սպասում, թե երբ ԱՄՆ նոր վարչակազմը կստանձնի իր լիազորությունները։ Միայն այդ ժամանակ կարելի կլինի խոսել, թե ինչպես ԱՄՆ–ը կկառուցի իր հարաբերություններն աշխարհի հետ։ Այս մասին ասել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»–ն։

«Մենք իրատեսներ ենք եւ, իհարկե, հետեւում ենք, թե ինչպե է ԱՄՆ նոր վարչակազմը պատրաստվում ստանձնել իր լիազորությունները։ Ես չէի ընկնի ծայրահեղությունների գիրկը։ Հիմա շատ են կանխատեսումները, շահարկումները, ոմանք հիացմունքից խեղդվում են, մյուսներ ասում են, որ ոչինչ չի փոխվի։ Հիմա անիմաստ է այդ մասին խոսել»,– ասել է Լավրովը։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ