News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 27
Տեսնել լրահոսը

Գերմանիայի Կարլսրուե քաղաքում Դաշնային սահմանադրական դատարանը մերժել է Բունդեսրատի հայցը, որով պահանջվում է կազմալուծել Գերմանիայի նացիոնալ-դեմոկրատական նեոնացիստական կուսակցության կազմալուծում եւ երկրի քաղաքական կյանքին նրա մասնակցության արգելում, փոխանցում է ՏԱՍՍ-ը: 

Գերմանիայի Սահմանադրության համաձայն՝ որեւէ կուսակցություն փակելու համար անհրաժեշտ է ապացուցել, որ այն իր անդամներին տրամադրում է «ազատ ժողովրդավարական կարգի վերացմանը կամ սահմանափակմանը» կամ նպատակ ունի «վտանգել Գերմանիայի գոյությունը»:

ՍԴ-ն կուսակցության հանրաճանաչությունը ցածր է համարել եւ դա նկատի ունենալով՝ երկրի համար վտանգ չի հայտնաբերել:

Բեւնդեսրատը կուսակցությունը փակելու հայցը ներկայացրել էր 2013 թվականի դեկտեմբերին: 250 էջ կազմող փաստաթղթում զուգահեռներ էին տարվել Գերմանիայի նացիոնալ-դեմոկրատական նեոնացիստական կուսակցության եւ 1930-1940 թվականների գերմանական նացիոնալ-սոցիալիզմի գաղափարախոսության միջեւ: Հայցվորները համարում են, որ կուսակցությունը իր գաղափարախոսության տարածման համար օգտագործում է ագրեսիվ, բռնի եւ հակասահմանադրական մեթոդներ:

Սա Գերմանիայի նացիոնալ-դեմոկրատական նեոնացիստական կուսակցությունը փակելու արդեն երկրորդ փորձն է: Առաջին փորձը 2001 թվականին կատարել է Գերհարդ Շրյոդերի կառավարությունը:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ