News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

2016 թվականի ընթացքում ՀՀ ոստիկանության ներքին անվտանգության վարչությունում կատարվել են 543 ծառայողական քննություններ եւ ուսումնասիրություններ:

Վարչության կատարած ծառայողական քննությունների արդյունքներով ոստիկանության 169 ծառայողներ ենթարկվել են կարգապահական տույժերի.

- հայտարարվել է նկատողություն`  58,

- հայտարարվել է խիստ նկատողություն`  79,

- պաշտոնն իջեցվել է մեկ աստիճանով`  2,

- ազատվել են ոստիկանությունում ծառայությունից`  30։

 ՀՀ ոստիկանության ծառայողների կողմից թույլ տրված օրինախախտումների փաստերով 2016 թվականի ընթացքում ներքին անվտանգության վարչության կողմից նախապատրաստվել եւ ՀՀ հատուկ քննչական ծառայության ու նախաքննական այլ մարմինների քննարկմանն են ուղարկվել ծառայողական քննությունների 20 նյութեր:

Հաշվետու ժամանակահատվածում իրականացվել են մի շարք այլ աշխատանքներ, այդ թվում ուսումնասիրվել եւ ամփոփվել են.

- ՀՀ ոստիկանության համակարգի ծառայողների կողմից կատարված իրավախախտումների եւ կիրառված կարգապահական տույժերի վերաբերյալ տեղեկատվությունը,

- ՀՀ ոստիկանության ծառայողների կողմից կատարված հանցագործությունների վերաբերյալ ստացված տեղեկատվությունը:

Այսպես.

 - 2016 թվականի ընթացքում ՀՀ ոստիկանության ծառայողների կողմից թույլ տրված իրավախախտումների կապակցությամբ կատարվել են 1752 ծառայողական քննություններ, որոնց արդյունքներով 761 ծառայողներ ենթարկվել են կարգապահական տույժերի, այդ թվում` նրանցից 50-ը կարգապահական տույժի կարգով ազատվել են ոստիկանությունում ծառայությունից:

 - ՀՀ ոստիկանության ծառայողների կողմից թույլ տրված տարբեր օրինախախտումների փաստերով հարուցվել են 51 քրեական գործեր 70 անձի վերաբերյալ:

16 անձի վերաբերյալ 16 նյութերով քրեական գործի հարուցումը մերժվել է ոչ արդարացման հիմքով:

2016 թվականի ընթացքում ՀՀ ոստիկանությունում հրավիրվել են կարգապահական հանձնաժողովի 9 նիստեր, որոնց ընթացքում քննարկվել են ոստիկանության 43 ծառայողների վերաբերյալ իրականացված  ծառայողական քննությունների 35 նյութեր, /այդ թվում` 1 ծառայողի վերաբերյալ իրականացված  ծառայողական քննության նյութերը նոր քննություն կատարելու համար ուղարկվել են ներքին անվտանգության վարչություն եւ կարգապահական հանձնաժողովի կողմից քննության առնվել կրկնակի/:

Կարգապահական հանձնաժողովի միջնորդությամբ ՀՀ ոստիկանության պետի հրամաններով ոստիկանության 8 ծառայողի հայտարարվել է «նկատողություն», 5-ին` «խիստ նկատողություն», իսկ 29-ն ազատվել են ՀՀ ոստիկանությունում ծառայությունից:

Տպել
Ամենաշատ