News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 27
Տեսնել լրահոսը

Ֆլորիդայի օդանավակայանում հինգ անձի սպանության համար մեղադրվող Էստեբան Սանտյագոն հայտարարել է,թե հարձակումն իրականացրել է հանուն Իսլամական պետություն կազմակերպության։ CNN–ի փոխանցմամբ այդ մասին հայտարարել է Հետաքննությունների դաշնային բյուրոյի գործակալ Մայքլ Ֆերլեցոն։

Այդուհանդերձ նա չի հստակեցրել՝արդյո՞ք Սանտյագոն կապեր է ունեցել ԻՊ–ի հետ,թե նրան ընդամենը ոգեշնչել է ահաբեկչական կազմակերպությունը։Ավելի վաղ Սանտյագոն հայտարարել էր,որ ինքը ձայներ էր լսում եվ իր ուղեղը կառավարվում էր Կենտրոնական հետախուզական վարչության կողմից։

Իրավապահի խոսքով,հարցաքննության ընթացքում Սանտյագոն նման հայտարարություններ չի արել,պնդել է, թե պայքարում է ԻՊ–ի համար ու նրանց հետ կապի մեջ է եղել ինտերնետ հաղորդագրությունների միջոցով։

Իսլամական պետությունը իր վրա չի վերցրել հարձակման պատասխանատվությունը։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ