News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 27
Տեսնել լրահոսը

Երեւանի կենտրոնում հունիսի 1-ին տաքսու վարորդ Արսեն Խանամիրյանի սպանության գործով նախաքննությունն ավարտվել է, քրեական գործի նյութերն ուղարկվել են դատարան: Քրեական գործով դատավարությունը տեղի կունենա Երեւանի Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում՝ դատավոր Արշակ Վարդանյանի նախագահությամբ:

Նշենք, որ Արսեն Խանամիրյանի մեջ մեղադրվող Վահրամ Վերանյանը ցուցմունք էր տվել, որ Արսենն իրեն դեպքի օրը հետապնդել է: NEWS.am-ի հետ զրույցում Վահրամ Վերանյանի պաշտպան Հովիկ Արսենյանը նշել էր, որ Արսենը բազմաթիվ անգամներ հետապնդել է Վահրամին, այդ օրն էլ Վահրամն իր երեխային մանկապարտեզ է տարել, հետո ընկերոջ հետ գնացել է մեքենան վերանորոգելու, նկատել է, որ էլի հետապնդում է Արսենն իրեն: Նախքան այդ Արսենը Վարամի հետ հաշվեհարդար էր տեսել, այնպես էր ծեծել, որ նրան ուղեղի ցնցումով հիվանդանոց էին տեղափոխել: Բարոյազրկել էր Վահրամին: Վահրամի ընկերուհուն էր զանգել սպառնացել, թե հեսա խռխռոցը կլսես: Դրա համար Վահրամը փորձել է վրեժխնդիր լինել Խանամիրյանի նկատմամբ, պատժել, փայտը ձեռքին է մոտեցել նրան: Արսենը փայտը ձեռքից խլել է, Վահրամը հասկացել է, որ վերջը գալու է, իր մոտն եղած դանակն է գործադրել: Իսկ տուժող կողմի պնդումները, որ սպանվածի կինն ու Վահրամ Վերանյանը, որ նախկինում սիրային կապի մեջ են եղել, մինչեւ վերջերս հանդիպել են, զրուցել հեռախոսով, պաշտպանի խոսքով, իրականությանը չեն համապատասխանում: Նրա պնդմամբ` սպանվածի կինն է պարբերաբար զանգահարել Վահրամ Վերանյանին, հետապնդել նրան:

Նշենք, որ սպանված 48-ամյա Արսեն Խանամիրյանի հարազատները պատահածում մեղադրում են նրա կնոջը: Ըստ մահացածի եղբոր՝ կինը՝ Ա. Դ-ն, արտաամուսնական կապի մեջ է եղել սպանության մեջ մեղադրվող 26-ամյա Վահրամ Վերանյանի հետ:

Արսենի եղբայրը NEWS.am-ին պատմել էր, որ սպանությունից առաջ նրա եւ Վահրամի միջեւ ծեծկռտուք է եղել կնոջ պատճառով, Վահրամը հիվանդանոց է տեղափոխվել, Արսենը՝ Ոստիկանություն: Ընտանիքի անդամներն ասում են՝ Արսենը կնոջ հետ շարունակել է ապրել միայն հանուն իրենց 3 երեխաների: Սպանությունից հետո կինը տեղափոխվել է այլ վայր բնակության՝ երեխաներից 2-ին իր հետ տանելով:

Վահրամ Վերանյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ ՔՕ 104-րդ հոդվածի 1-ին մասով՝ Սպանությունը:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Մեքսիկայում անցորդը կացնով վիրավորել է երիտասարդ կանադուհի զբոսաշրջիկի
Հարձակվել են 25-ամյա կանադուհի զբոսաշրջիկի վրա...
Պետական դավաճանության համար քրեական հետապնդում է հարուցվել երկու անձի նկատմամբ․ նրանք հետախուզվում են
Լրտեսության և պետական դավաճանության դեպքերի առթիվ Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի պետության, սահմանադրական կարգի…
Պատգամավոր Արթուր Խաչատրյանը Ոստիկանության Հրազդանի բաժնում է
Չեմ կարծում, որ երկար կպահեն Ոստիկանություոնւմ...
Պահեստազորի գնդապետը տուժող է ճանաչվել Բագրատաշենի դեպքերի առնչությամբ
Պահեստազորի գնդապետ Միհրան Մախսուդյանը տուժող է ճանաչվել երեք օր առաջ...
Աշտարակի ոստիկանները «Գայի պոստի» մոտ կանխել են «վենդետան». կռվի երկու կողմերում էլ հարազատ եղբայրներ էին
Դեպքի փաստով ոստիկանության Աշտարակի բաժնում փաստաթղթեր են ձևակերպվել, որոնք փոխանցվել են ՀՀ քննչական կոմիտեի Արագածոտնի մարզային...
ՔԿԾ-ում ծառայողական քննության արդյունքում երկու անձ ազատվել է պաշտոնից
Բացի այդ՝ նույն ծառայողական քննությամբ պարզվել է, որ ևս երկու քրեակատարողական ծառայող այդ ժամանակահատվածում ոչ պատշաճ է կատարել...
Ամենաշատ