News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

Ամերիկուհի Սամեր Զերվոսը Նյու Յորքի դատարան հայց է ներկայացրել ընդդեմ ԱՄՆ նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփի՝ իր պատիվն ու արժանապատվությունը պաշտպանելու պահանջով, հայտնում է USA Today-ը:

«Ես կցանկանայի, որ նորընտիր նախագահը որոշեր, թե որքան ճիշտ է վարվելու Զերվոսի նկատմամբ: Եթե նա ուղղակի հրաժարվի իր հայտարարություններից եւ իր արարքն ընդունի, միս Զավերսը հայցից կհրաժարվի»,- հայտարարել է փաստաբան Գլորիա Օլրեդը:

Լրագրողներին հարցին, թե ինչու է հայցը ներկայացվել Թրամփի երդմնակալությունից մի քանի օր առաջ, իրավապաշտպանը պատասխանել է. «Իսկ ինչո՞ւ ոչ հիմա: Պետք է մեծ համարձակություն ունենալ մոլորակի ամենահզոր մարդուն դատի տալու համար»:

Սամեր Զերվոսը անցյալ տարվա հոկտեմբերին հրապարակավ հայտարարել է իր նկատմամբ Թրամփի սեռական ոտնձգությունների մասին: Այդ ժամանակ նա ասել է, որ միլիարդատերն իր հանդեպ ոտնձգել է 2007 թվականին Beverly Hills հյուրանոցի համարում:

Նախագահական ընտրարշավի ընթացքում Դոնալդ Թրամփին քանիցս մեղադրել են սեռական ոտնձգությունների համար, որոնք նա իբր կատարել է անցյալում:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ