News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 27
Տեսնել լրահոսը

Նյու Յորքում գտնվող տունը, որտեղ իր մանկությունն է անցկացրել ԱՄՆ նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփը, աճուրդի են հանել: Այս մասին գրում է Gazeta-ն՝ վկայակոչելով The News York Times-ը:

Երկհարկանի աղյուսե շենքը, որը 1940 թվականին կառուցել է Թրամփի հայրը, գտնվում է Մանհեթենից 16 կմ հեռավորությամբ՝ Քուինս շրջանում: Ապագա միլիարդատերն այստեղ է ապրել մինչեւ 4 տարեկանը, ինչից հետո Թրամփերի ընտանիքն այլ տուն է տեղափոխվել:

Հինգ ննջարան, չորս լոգասենյակ, բուխարի եւ ձմեռային այգի ունեցող տունն անցյալ տարի նույնպես աճուրդի էր հանվել: 2016 թվականի դեկտեմբերին տունը 1.4 մլն դոլարով գնել է շինարար Մայքլ Դեւիսը, բայց հիմա որոշել է վաճառել այն:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ