News
Լրահոս
News
Հինգշաբթի
Հունիս 20
Տեսնել լրահոսը

Սոցիալ Դեմոկրատ Հնչակյան կուսակցության (ՍԴՀԿ) Կենտրոնական վարչության նիստում որոշում է կայացվել կուսակցությունից հեռացնել Վահան Շիրխանյանին, Գեւորգ Պերկուպերկյանին,  Նարեկ Գալստյանին, Գագիկ Մելիքյանին եւ Արսեն Կուպելյանին:

Այս առնչությամբ ՍԴՀԿ-ն հայտարարություն է տարածել, որտեղ ասվում է, որ հիմք ընդունելով Երեւանի Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի վճիռը եւ վերաքննիչ  դատարանի որոշումը, ՍԴՀԿ ԿՎ-ն հայտարարում է, որ Հայաստանում գրանցված ՍԴՀԿ ԿՎ ատենապետն է Լյուդմիլա Սարգսյանը եւ չկա մեկ այլ գրանցված ՍԴՀԿ ԿՎ , որի անվան տակ կարող են հանդես գալ այլ անձինք:

Նշվում է նաեւ, որ հիշյալ անձինք ՍԴՀԿ շարքերից հեռացվել են կուսակցության կողմից որդեգրած քաղաքական ընդդիմադիր գիծը փոխելու միտումով ներկուսակցական պառակտում հրահրելու եւ իրականացնելու համար:

Բացի այդ, որոշման մեջ ասվում է, որ «Վարդան Խաչատրյանի ապօրինի անդամությունը կասեցվել է դեռ ՍԴՀԿ ԿՎ 2009-ի հոկտեմբերի 31-ի թիվ 11 նիստի որոշման հիման վրա»:

Հիշեցնենք, որ հայաստանյան դատական ատյանները Հայաստանում օրինական են ճանաչել Լյուդմիլա Սարգսյանի ղեկավարած ՍԴՀԿ-ն, իսկ կուսակցության պերկուպերկյանական թեւը հայտարարում է, որ իրական ՍԴՀԿ-ն իրենք են:

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
«Ժողովուրդ». Բաղրամյան պողոտայում տուժած լրագրողներին հարցաքննելիս` ճշտում են, թե ի՞նչ կապ ունեն շարժման առաջնորդի հետ
Մեզ հասած տեղեկությունների համաձայն՝ քննիչները լրատվամիջոցների ներկայացուցիչներին հարցնում են, թե ինչ...
«Հրապարակ». Խաղաղությունը ոչ մի կերպ չի գալիս
ՀՀ ԱԳՆ-ն էլ հակադարձեց. «Ամեն առիթով տարածաշրջանային սրացումներ կանխատեսելու Ադրբեջանի...
«Հրապարակ». ՔՊ ժողովը՝ Ջերմուկում. Ի՞նչ հարցեր են քննարկվելու
Ենթադրվում է, որ նա, Սերժ Սարգսյանի պես, մարզային կառույցների պատասխանատուներ կնշանակի...
«Փաստ». Պատժվել են կուսակցությունից իրենց «հեռու պահելու» համա՞ր
«Փաստ» թերթի աղբյուրը փոխանցում է, որ կուսակցական նկատողություն են ստացել Սյունիքի մարզպետ Ռոբերտ...
«Փաստ». Ըստ քպականների՝ իշխանական լրագրողների իրավունքները պետք է պաշտպանվեն, իսկ մյուսներինը՝ ոչ
Մենք շատ ուշադիր ուսումնասիրեցինք «առաջին շարքի» քպականների սոցցանցային էջերը, գրառումները...
Շարժումը փողոցում լինելու է, առաջիկա ամիսներին հրապարակը չենք լքելու, լինելու ենք օրակարգ թելադրողը. Բագրատ Սրբազան
Քաղաքական բոլոր լուծումները քննարկվում են, բոլոր հնարավոր տարբերակները սեղանի վրա են…
Ամենաշատ