Իջեւան- Նոյեմբերյան ավտոճանապարհի 2-րդ կիլոմետրին այսօր` հունավարի 18-ին, տեղի է ունեցել ճանապարհատրանսպորտային պատահար: NEWS.am-ը ԱԻՆ մամուլի ծառայությունից տեղեկանում է, որ իրար են բախվել ВАЗ-21099 ավտոմեքենան եւ Բելառուս մակնիշի տրակտորը:
ВАЗ-21099 մակնիշի ավտոմեքենայի վարորդը եւ ուղեւորը առողջական ծանր վիճակով տեղափոխվել են Իջևան քաղաքի ԲԿ: