News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը


Հավայան կղզիների 94-ամյա բնակչուհի Էմի Քրաթոնը ստացել է բաղձալի բակալավրիատի դիպլոմը։ Տարեց կինը հեռակա դասընթացներ է անցել եւ քննություն տվել Նյու Հեմփշիրի համալսարանում, հայտնում է Life–ը։

Տիկին Քրաթոնը հաշմանդամի սայլակին է գամված, ուստի դիպլոմը ստացել է ուրիշ նահանգում։ Քանի որ նա չի կարողացել մյուս շրջանավարտների նման դիպլոմը ստանալ ԲՈՒՀ–ում, Նյու Հեմփշիրի Հարավային համալսարանի նախագահն անձամբ է եկել այն կնոջը հանձնելու։

Էմի Քրաթոնն աշխարհում ամենատարեց շրջանավարտներից մեկն է։ Արվեստագիտության ոլորտում բակալավրի որակավորում ստանալով՝ կինը պլանավորում է ընդունվել մագիստրատուրա։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ