News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

Ադրբեջանի պետական հանձնաժողովի նախագահի հայտարարությունները լկտի սուտ են եւ զրպարտություն: Այս մասին հայտարարեց Հայաստանի Գերեվարվածների, պատանդների եւ անհետ կորածների հանձնաժողովի աշխատանքային խմբի ղեկավար Արմեն Կապրիելյանը՝ NEWS.am-ի խնդրանքով մեկնաբանելով Ադրբեջանի հանձնաժողովի աշխատանքային խմբի ղեկավար Իսմաիլ Ախունդովի հայտարարությունը, թե «ականատեսները պատմում են, որ հայ զինծառայողները 29 երեխայի են գերեվարել եւ դա միջազգային կազմակերպություններից թաքցրել»:

«Ինչպես միշտ, ադրբեջանական կողմը, գերիների եւ անհետ կորածների մասին բարձրաձայնելով, չի բերում ոչ մի փաստացի եւ անհատական տվյալ: Մերկապարանոց հայտարարություններ են, որոնք աննշան փաստով իսկ չեն հաստատվում»,- հայտարարեց Կապրիելյանը:

«Իմ կողմից կարող եմ հավաստիացնել, որ հայ զինծառայողները, ի տարբերություն հակառակորդի, չեն զբաղվում խաղաղ բնակիչների շրջանում գերեվարումով»,- ընդգծեց աշխատանքային խմբի ղեկավարը:

Նշենք, որ նախկինում Ադրբեջանի ներկայացուցիչները արդեն բազմիցս անհետ կորածների թվի մասին հակասական տվյալներ են ներկայացրել:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Մարաղայի ջարդերը հայերի նկատմամբ ատելության և թշնամանքի քաղաքականության հերթական դրսևորումն է. հայտարարություն
Մարաղայի ջարդերը հայերի նկատմամբ ատելության և թշնամանքի ադրբեջանական…
Արցախի պատգամավորներին կշտամբել եմ իրենց թուլակամության համար․ Սերժ Սարգսյան
Թուլակամությունը կայանում էր նրանում, որ մամուլը ինչպես գրել էր, որ Քառօրյա պատերազմի ընթացքում Լաչինի միջանցքով մեծ խցանումներ․․․
Ծիծեռնակաբերդի բարձունքում նշվեց Ադրբեջանական ԽՍՀ-ում հայկական ջարդերի զոհերի հիշատակին նվիրված տարելիցը
Ծիծեռնակաբերդի բարձունքում նշվեց Ադրբեջանական ԽՍՀ-ում կազմակերպված...
Բոլորս պետք է ջանանք, որ Սումգայիթում տեղի ունեցած ողբերգությունները երբեք չկրկնվեն. Մարագոս
Իմ խորին ցավակցությունն եմ հայտնում բոլորին, ովքեր 36 տարի առաջ...
Բաքվին կոչ ենք անում առերեսվել հայաբնակ վայրերի հայաթափման հանցանքին, ԼՂ էթնիկ զտմանը և ցեղասպանությանը.հայտարարություն
Ադրբեջանի արտաքին գործերի նախարարությանը հայտարարություն է տարածել՝ շարունակելով Հայաստանի հասցեին հերյուրանքներ սփռելու պետական գիծը...
Այսօր էլ Ադրբեջանը շարունակում է իր վերահսկողության ներքո հայկական որևէ հետքի վերացմանն ուղղված քաղաքականությունը. ԱԳՆ
Միջազգային հանրությունը պետք է համարժեք գնահատական տա տեղի ունեցած զանգվածային ոճրագործություններին և գործարկի առկա բոլոր մեխանիզմները...
Ամենաշատ