News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը


Գագիկ Ծառուկյանի վերադարձը քաղաքականություն չի նվազեցրել ՀՀԿ-ի շանսերը։ Այս մասին այսօր՝ հունվարի 19-ին, ՀՀԿ ԳՄ նիստից հետո լրագրողների հետ զրույցում հայտնեց Հանրապետական կուսակցության մամուլի քարտուղար Էդուարդ Շարմազանովը՝ անդրադառնալով հարցին, թե Ծառուկյանի վերադարձը քաղաքականություն վտանգ ներկայացնո՞ւմ է ՀՀԿ-ի համար առաջիկա խորհրդարանական ընտրություններում:

«Հատուկ ձեր նշած գործչին չենք թիրախավորել: Անկախ նրա եւ նրա գլխավորելիք դաշինքի ծրագրերից՝ մենք ունենք մեր ծրագիրը, գնալու ենք մեր քաղաքական օրակարգով, եւ նրա վերադարձը քաղաքականություն ո՛չ ՀՀԿ-ի շանսերն է նվազեցրել, ո՛չ էլ ռազմավարության մեջ փոփոխություն է մտցրել»,-ասաց Շարմազանովը։

Լրագրողներից մեկը հետաքրքրվեց, արդյո՞ք դեռ գործում է Գագիկ Ծառուկյանի մականվան վերաբերյալ նախագահ Սարգսյանի արգելքը։ Շարմազանովն ասաց, որ իր մոտ գործում են բարոյական արգելքներ:

«Հարցրեք նրանց, ովքեր այդ տերմինալոգիան օգտագործում էին, ինձ մոտ գործում են բարոյական արգելքներ, ինձ մոտ արգելքները շատ նորմալ դրված են՝ ինչն է կարելի, ինչը՝ չէ, իմ կարծիքը գործչի վերաբերյալ կախված է նրա գործունեությունից»,- ասաց նա։

!
Այս նյութը հասանելի է նաև   English
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Մեկից ավելի անգամ քվեարկելու փորձ կատարած քաղաքացին դատապարտվել է 2 տարվա ազատազրկման
Նախաքննությամբ ձեռք բերված փաստերի համակցությամբ հիմնավորվել է, որ 2017թ. ապրիլի 2-ին ՀՀ Ազգային ժողովի ընտրություններին մասնակցելու նպատակով քաղաքացի Հովհաննես Ղազարյանն այցելել է...
Ինչո՞ւ չի պատժվել Արտակ Սարգսյանի եղբայրը. պարզվում է՝ օրենքը նրա օգտին է եղել, որն այժմ փոխում են
Աշխատակիցներին այս կամ այն քաղաքական ուժի օգտին քարոզչություն պարտադրելու երեւույթը…
«ՍԱՍ»-ի ձայնագրության մեջ Արտակ Սարգսյանի եղբայրն է եղել, նրան եւս հարցաքննել են. Արթուր Դավթյան (ֆոտոռեպորտաժ)
Երբ աշխատողին ասում ես, որ եթե դու այս կամ անձին չընտրես, աշխատանքից կազատվես, դա նշածս հանցակազմի հատկանիշներն իր մեջ չի պարունակում...
ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ-ը ներկայացրել է Հայաստանի խորհրդարանական ընտրությունների մասին ամփոփիչ զեկույց
Զեկույցի եզրակացություններն ու հանձնարարականներն ուսումնասիրվել են ԱԺ, ԿԸՀ, քաղաքական կուսակցությունների, պետական մարմինների…
Սերժ Սարգսյան. Հայաստանում 2017-ի խորհրդարանական ընտրություններն աննախադեպ թափանցիկ էին
Միայն միմյանց լսելով եւ հասկանալով՝ կկարողանանք հասնել մեզ համար կարեւոր խնդիրների միասնական օրակարգին...
«ՍԱՍ»-ի ձայնագրության փաստով հարուցված քրգործը կարճվեց
Վարողը եղել է «ՍԱՍ»-ի սեփականատեր, ԱԺ պատգամավոր Արտակ Սարգսյանի եղբայրը՝ Արամ Սարգսյանը...
Ամենաշատ