News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 27
Տեսնել լրահոսը

«Հրապարակ» թերթը գրում է. «Իշխանությունն իր ոճին հավատարիմ, ընտրություններից առաջ գործի է դրել կոմպրոմատների մեխանիզմը: Դեկտեմբերի վերջին, երբ իշխանամետ հեռուստաընկերություններից մեկով ցուցադրվեց Իտալիայում բնակվող մեր հայրենակցի՝ Դոն Պիպոյի մասին պատմող ֆիլմը, որը մի քանի անգամ կրկնվեց նաեւ հունվարին, տարակույս անգամ չթողեց, որ պետպատվերի շրջանակում նկարված ֆիլմը մեսիջ էր  Էջմիածինը ծանր լծի տակ պահող գեներալ Մանվելին:

Հիշեցնենք, որ գեներալն ու Դոնը «դասակարգային» թշնամիներ են դեռեւս 90-ականներից: Նրանց միջեւ ծագած հակամարտությունն էր պատճառը, որ էջմիածինցի Պիպոն՝ Արթուր Ասատրյանը, հաստատվեց Իտալիայում:

Իսկ թե ֆիլմի ցուցադրման համար ինչու ընտրվեց հատկապես նախընտրական շրջանը, դժվար չէ կռահել: Արդեն գիտեք, որ Սերժ Սարգսյանը փորձելու է ՀՀԿ ցուցակ ներառել հնարավորինս քիչ անվանարկված գործիչների, որոնց շարքերում գեներալ Մանվելին կարծես թե չի տեսնում: Հետեւապես, նրանից փորձելու է ազատվել կոմպրոմատները գործի գցելով:

Այ այստեղ է, որ սահուն մուտք է ապահովվում Պիպոյի համար՝ վերջինիս միջոցով արագացնելով գեներալ Գրիգորյանին ասպարեզից մաքրելու գործընթացը:

Բայց դա վերնախավի ծրագրի միայն մի մասն է: Աքցանը սեղմելու համար երկրորդ լուրջ կոմպրոմատն է պետք: Եվ, ահա, շրջանառության մեջ է դրվում գեներալի երկու որդիների եւ նրանց թիմակիցների եւ Էջմիածնի քաղաքապետի նախկին թեկնածու Արթուր Թումանյանի եւ Ստեփան Աբգարյանի միջեւ նախորդ տարի տեղի ունեցած ծեծկռտուքը՝ այլ լույսի ներքո»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
«Կպի գործիդ, գնա էն յան ստեղից» ոստիկանը՝ ակցիան լուսաբանող լրագրողին
Երեւան-Սեւան մայրուղում Հրազդանի հատվածում իրավիճակը լարված է…
Ոստիկանները բերման ենթարկեցին պատգամավոր Արթուր Խաչատրյանին
Ճանապարհը բացել ցանկացող ոստիկանների և քաղաքացիների միջև վիճաբանություն է սկսվել...
«Բավական է, ի՞նչ է ձեր ուզածը Նիկոլ, չեք տեսնում, որ ձեզ մոտ ոչինչ չի ստացվում». Ակցիա կառավարության դիմաց
Ակցիայի մասնակիցները պահանջում են  կառավարությունից դադարեցնել Տավուշի մարզում իրականացվող հակասահմանադրական գործընթացը, որը հղի է...
Քաշքշուկ Հրազդանում ճանապարհ փակած քաղաքացիների և ոստիկանների միջև
Քաղաքացիներին են միացել նաև ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավորներ Արթուր Խաչատրյանը և Արման Ղազարյանը...
Քաղաքացիները Հրազդանում ճանապարհ են փակել (ֆոտո)
Տավուշի սահմանամերձ գյուղերի բնակիչներն ապրիլի 19-ից բողոքի ակցիաներ են անում Հայաստան-Վրաստան միջպետական ճանապարհին...
Իշխանությունները աճուրդի են հանել Հայաստանի տարածքային ամբողջականությունը. Թագուհի Թովմասյան
Իրենց իշխանությունը պահելու համար աճուրդի են հանել Հայաստանի տարածքային ամբողջականությունը, և տալիս են հողերը՝ համարելով՝ որ դրանք ադրբեջանական են...
Ամենաշատ