Չինաստանում հյուրանոցի վրա սողանքի իջնելու հետեւանքով 2 մարդ է զոհվել, 10 մարդ մնացել է հյուրանոցի փլատակների տակ:
«Սինհուան» հայտնում է, որ պատահարը տեղի է ունեցել Հուբեյ գավառում, սողանքը Mirage հյուրանոցը գործնականում ամբողջովին կործանել է, այն թաղվել է 3000 խորանարդ մետր հողի եւ աղբի տակ: Փրկարարներին հաջողվել է դուրս բերել 5 մարդու, որոնցից երկուսը հիվանդանոցում մահացել են: Փրկարարական աշխատանքները շարունակվում են: