News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 27
Տեսնել լրահոսը

Հռոմի Ֆրանցիսկոս պապը շնորհավորական ուղերձ է հղել Դոնալդ Թրամփին՝ ԱՄՆ նախագահի պաշտոնը ստանձնելու կապակցությամբ: Այս մասին հաղորդում է Վատիկանի ռադիոն:

«Մինչ մեր մարդկային ընտանիքը տառապում է մարդասիրական լուրջ ճգնաժամերից, որոնք հեռատես եւ միացյալ քաղաքական պատասխաններ են պահանջում, խնդրում եմ, որպեսզի Դուք որոշումներ ընդունելիս ղեկավարվեք հարուստ հոգեւոր եւ էթիկական արժեքներով, որոնք ձեւավորել են ամերիկյան ժողովրդի պատմության ընթացքում»,- գրել է Ֆրանցիսկոս պապը:

Նա մաղթել է, որպեսզի Դոնալդ Թրամփի ղեկավարությամբ Ամերիկայի բարգավաճումը չափվի «առաջին հերթին աղքատների, մերժվածների ու կարիքավորների մասին հոգատարությամբ, որոնք, Ղազարոսի նման, սպասում են մեր դռների առջեւ»:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ