News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 27
Տեսնել լրահոսը

Դոնալդ Թրամփի կողմից ԱՄՆ նախագահի պաշտոնը ստանձնելուց կարճ ժամանակ անց օտար պետություններում ամերիկյան դեսպաններն ազատվել են պաշտոնից: Սակայն հեռացված դիվանագետներին փոխարինելու համար այլ թեկնածուներ առայժն չկան: Այս մասին գրում է The Independent-ը:

Ըստ պարբերականի՝ Թրամփը պահանջել է, որպեսզի իր նախորդի՝ Բարաք Օբամայի կողմից նշանակված բոլոր դեսպանները մինչեւ հունվարի 20-ի կեսօր լքեն իրենց դիվանագիտական առաքելությունը: Ավելի վաղ նրա անցումային թիմը հայտարարել էր, որ ոչ ոքի արտոնություն չի տրվելու, նույնիսկ փոքր երեխաներ ունեցող դեսպաններին:

Նոր վարչակազմի գալու հետ դեսպանների պաշտոնաթողությունն ընդունված պրակտիկա է, արտասովոր է, սակայն, որ չկան թեկնածուներ, որոնք կփոխարինեն նրանց:

Փաստացի աշխարհի 80 երկրներում ԱՄՆ-ն միանգամից ազատել է բոլոր դեսպաններին: Այս քայլը վտանգավոր է այնքանով, որ ԱՄՆ-ն կարող է բավական երկար ժամանակ դեսպաններ չունենալ՝ հաշվի առնելով, որ Սենատում դեսպանների նշանակումը երկարատեւ գործընթաց է:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ