News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

Հռոմի Ֆրանցիսկոս պապը նախազգուշացրել է պոպուլիզմի եւ քաղաքական ճգնաժամերի վտանգի մասին, որոնք մարդկանց ստիպում են քվեարկել նրանց օգտին, որոնց իրենց «փրկարարն» են համարում եւ հանգեցնում հիտլերյան Գերմանիայի նման բռնապետությունների առաջացմանը: RFI-ի հաղորդմամբ՝ այս մասին Սրբազան Քահանայապետը հայտարարել է El Pais-ին տված հարցազրույցում:

Նա հիշեցրել է, որ Հիտլերը չի նվաճել իշխանությունը, «այլ ընտրվել է սեփական ժողովրդի կողմից, իսկ հետո ոչնչացրել սեփական ժողովրդին»:

Ամեն դեպքում, Ֆրանցիսկոս պապը խորհուրդ է տվել խուսափել ամերիկյան նոր նախագահին հապճեպ դատապարտելուց: «Տեսնենք, թե ինչ կանի նա, իսկ հետո կգնահատենք»,- հավելել է նա:

Դոնալդ Թրամփի երդմնակալության օրը Հռոմի պապը հույս էր հայտնել, որ որոշումներ կայացնելիս նա կառաջնորդվի ամերիկյան ժողովրդի «հարուստ հոգեւոր եւ էթիկական արժեքներով» եւ հոգ կտանի աղքատների մասին:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ