News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 27
Տեսնել լրահոսը

Հայաստանի եւ Չեխիայի միջեւ տարբեր ոլորտներում փոխգործակցությունը ընթացիկ տարում կընդլայնվի: Այս մասին, օրերս Պրահայում Հայաստանի դեսպանությունում կայացած Չեխիա-Հայաստան միջխորհրդարանական բարեկամության խմբի անդամների ավանդական դարձած տոնական ընդունելության ժամանակ նշել է Չեխիայում ՀՀ դեսպան Տիգրան Սեյրանյանը:

ԱԳՆ-ից NEWS.am-ին հայտնում են, որ դեսպան Տիգրան Սեյրանյանն անդրադարձել է  երկկողմ հարաբերություններին, նշելով, որ 2016 թվականի ընթացքում նախորդ տարիների դրական դինամիկան շարունակվել է, եւ տարին նշանավորվել է Չեխիայի նախագահ Միլոշ Զեմանի Հայաստան կատարած պետական այցով, ինչպես նաեւ մի շարք այլ փոխադարձ այցելություններով։

ՀՀ դեսպանը վստահություն հայտնեց, որ երկու պետությունների միջեւ տարբեր ոլորտներում փոխգործակցությունը ընթացիկ տարում կընդլայնվի։ Խոսելով Հայաստանում կայանալիք խորհրդարանական ընտրություններից՝ դեսպան Սեյրանյանը հայտնեց, որ մեր երկիրը խիստ շահագրգռված է միջազգային չափանիշներին համապատասխան, արդար ու թափանցիկ ընտրություններ անցկացնելու հարցում՝ միաժամանակ վստահություն հայտնելով, որ հայաստանյան ընտրությունների ընթացքին հետեւող չեխ պատգամավորները կհամոզվեն դրանում։

Չեխիա-Հայաստան միջխորհրդարանական բարեկամության խմբի նախագահ Ռոբին Բյոհնիշն իր հերթին շնորհակալություն հայտնեց ավանդական ընդունելության համար եւ հաջողություններ մաղթեց երկու երկրներին եւ ժողովուրդներին։

Ընդունելությանը մասնակցեցին նաեւ Չեխիայի աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարար Միխայելա Մարքսովան, շրջակա միջավայրի պահպանության նախարարի տեղակալ Վլադիմիր Մանան, ՉՀ ԱԳՆ պաշտոնյաներ եւ հայ համայնքի ներկայացուցիչներ։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ