News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

Հեռանկարային հետազոտությունների հիմնադրամը մտադիր է ռուսական թռչող ավտոմեքենա մշակել: Այս մասին հայտնել է «ՌԻԱ Նովոստին»՝ վկայակոչելով հիմնադրամի ֆիզիկատեխնիկական հետազոտությունների ուղղության խորհրդատու Յանա Չիբիսովին:

«Խոսքը լիարժեք թռչող սարքի մասին է, սակայն փոխադրումների եւ վարելու համար հասանելի ավտոմեքենայի: Մինչ օրս մեծ տարբերություն կա օդաչուի եւ ավտոմեքենայի վարորդի միջեւ: Այս տարբերությունը պետք է վերացնել՝ սա է գերխնդիրը»,- հայտարարել է Չիբիսովը:

Թռչող ավտոմեքենան կօգտագործվի բեռնափոխադրումների եւ ուղեւորափոխադրումների համար, իսկ նրա առավելագույն տարողությունը կկազմի 100-ից մինչեւ 1000 կգ: Մեքենան պետք է ավտոպիլոտ ունենա եւ 50x50 մետր չափերով հարթակից ուղղաձիգ թռիչքի եւ վայրէջքի համակարգ: Հիմնադրամում հույս ունեն, որ ավտոմեքենան կարող է օգտագործվել փրկարարական գործողությունների ժամանակ: Լավագույն առաջարկները կընտրվեն ընթացիկ տարվա ապրիլի 28-ին: Նախագծի ֆինանսավորման ծավալը 12 ամսվա համար կկազմի 3 մլն ռուբլի:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Ներկայացվել է թարմացված Nissan Qashqai-ն
Թարմացված Nissan Qashqai-ն պետք է հմայի առաջին հայացքից...
Tesla-ն կտրուկ իջեցրել է իր էլեկտրական մեքենաների գները ԱՄՆ-ում, Չինաստանում և Գերմանիայում
Ըստ Tesla-ի ներկայացուցչի, գներն իջեցվել են նաև Եվրոպայի, Մերձավոր Արևելքի և Աֆրիկայի շատ այլ երկրներում
Volkswagen-ը ներկայացրել է «նոր դարաշրջանի» կոնցեպտ մեքենա
Կոնցեպտը, որը տարբերվում է գերմանական ֆիրմայի գոյություն ունեցող արտադրական մոդելներից ավելի նրբագեղ դիզայնով,․․․
Անվանվել են մեքենաները, որոնք կարող են անցնել ավելի քան 1 միլիոն կիլոմետր
Փորձագետները Toyota 4Runner-ը, որն արտադրվել է 1983-ից 1989 թվականներին, ճանաչել են որպես ամենահուսալի ավտոմեքենա...
Իտալական Abarth-ը ներկայացրել է հոբելյանական երկտեղանի սպորտային կուպե ռետրո ոճով
Abarth Classiche 1300 OT անվանմամբ մոդելը ստեղծվել է Alfa Romeo 4C-ի հիման վրա
Իլոն Մասկը կմեկնի Հնդկաստան և երկրի վարչապետի հետ կքննարկի նոր գործարանի բացման հարցը. Reuters
Միլիարդատերը Մոդիին կհանդիպի Նյու Դելիում ապրիլի 22-ին և հայտարարություն կանի Հնդկաստանին առնչվող իր ծրագրերի մասին...
Ամենաշատ