Ինտերպոլի ազգային բյուրոն 2016 թվականի ընթացքում հայտնաբերել է միջազգային հետախուզման մեջ գտնվող 29 անձանց: Ինտերպոլի ԱԿԲ հաշվետվության մեջ ասվում է, որ այդ անձանցից 21-ը ձերբակալվել են, 3-ը ենթարկվել էքստրադիցիայի:
Ինտերպոլի անդամ երկրներից հետախուզման վերաբերյալ ստացված 231 (2015թ.` 195) նոր հարցումների հիման վրա, կատարված աշխատանքների արդյունքում ոստիկանության մարմինների միջոցով հաջողվել է կազմակերպել 56-ի (2015թ.` 50) հայտնաբերումը Հայաստանի
Հանրապետությունում, որոնցից 24-ը (2015թ.` 30) ձերբակալվել են, 3-ը (2015թ.` 4) ենթարկվել էքստրադիցիայի:
Հետախուզման մեջ գտնվող անձանց վերաբերյալ ՀՀ ոստիկանության մարմինների կողմից ստացված 174 (2015թ.` 111) նոր հարցումների հիման վրա տեղեկատվության օպերատիվ ուղեկցումը կազմակերպելու շնորհիվ հաջողվել է պարզել նրանցից 168-ի (2015թ.` 137) գտնվելու վայրը, որոնցից 113-ը (2015թ.` 97) ձերբակալվել են, իսկ 19-ը (2015թ.` 17) ենթարկվել էքստրադիցիայի: Ինտերպոլի ուղիներով իրականացված աշխատանքների շնորհիվ հաջողվել է հայտնաբերել միջազգային հետախուզման մեջ գտնվող 35 անձանց, որոնցից 32-ը ձերբակալվել են, 11-ը ենթարկվել էքստրադիցիայի: