News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 27
Տեսնել լրահոսը

Հունվարի 23-ին, ժամը 21.00-ին ահազանգ է ստացվել, որ Երեւան քաղաքի Ամերիկայի դեսպանատան մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ, կան տուժածներ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր են մեկնել մեկ մարտական հաշվարկ եւ ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի օպերատիվ խումբը:

Պարզվել է, որ Ամերիկայի փողոցում՝ Ամերիկայի դեսպանատան մոտակայքում «Nissan Teana» մակնիշի 89 DD 088 պետհամարանիշի ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթեւեկելի հատվածից եւ բախվել ծառին, ինչի հետեւանքով վարորդ Ս. եւ ուղեւոր Դ. Դ.-ը (1989 թ. ծնված) արգելափակվել են ավտոմեքենայում:

Փրկարարները արգելափակումից դուրս են բերել Ս. եւ Դ. Դ.-ին, ովքեր տարբեր աստիճանի մարմանական վնասվածքներով հոսպիտալացվել են «Մալաթիա ԲԿ», որտեղ բժիշկները տուժածների առողջական վիճակը գնահատել են ծանր:

Հրշեջ-փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան եւ փակել գազի բալոնի փականը:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ