News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

Հունվարի 23-ին Հաագայում տեղի ունեցան քաղաքական խորհրդակցություններ Հայաստանի Հանրապետության եւ Նիդերլանդների Թագավորության արտաքին գործերի նախարարությունների միջեւ:

ԱԳՆ-ից NEWS.am-ին հայտնում են, որ հայկական պատվիրակությունը գլխավորում էր ՀՀ արտաքին գործերի նախարարի տեղակալ Կարեն Նազարյանը, իսկ հոլանդական կողմը` Նիդերլանդների արտաքին գործերի նախարարության քաղաքական հարցերով գլխավոր տնօրենի տեղակալ Պիտեր Յան Կլեյվեխ դը Զվանը: Խորհրդակցություններին մասնակցում էին նաեւ Նիդերլանդներում ՀՀ դեսպան Ձյունիկ Աղաջանյանը եւ Նիդերլանդների ԱԳՆ Արեւելյան գործընկերության հարցերով հատուկ բանագնաց Ադրիան Պալմը:

Խորհրդակցությունների ժամանակ կողմերը քննարկեցին երկկողմ քաղաքական օրակարգի եւ տնտեսական համագործակցության ընդլայնմանն առնչվող հարցեր, տարածաշրջանային խնդիրներ եւ դրանց անդրադարձը տարածաշրջանային կայության եւ անվտանգության վրա։

կատարվեց նաեւ միջազգային կազմակերպություններում երկկողմ փոխգործակցությանը, Հայաստանում ընթացող բարեփոխումներին ու դրանցում հոլանդական կողմի՝ որպես ավանդական աջակցի մասնակցության շարունակականության ապահովմանը վերաբերող հարցերին:

Փոխնախարար Կարեն Նազարյանը ներկայացրեց ՀՀ - ԵՄ նոր իրավական փաստաթղթի շուրջ բանակցությունների ընթացքը, ՀՀ-ԵՄ համագործակցության ուղղությունները: Քննարկվեցին նաեւ Հայաստանի տնտեսական զարգացման հեռանկարներն ու Եվրասիական տնտեսական միությանը ՀՀ անդամակցության ազդեցությունը դրանց վրա:

Հոլանդական կողմի խնդրանքով, ԱԳ փոխնախարար Նազարյանը ներկայացրեց Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի էությունն ու խաղաղ կարգավորման գործընթացի շուրջ տեղի ունեցող զարգացումները:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ