News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 27
Տեսնել լրահոսը

Հայաստան-ԵՄ հարաբերությունների առումով 2016 թվականը լավն էր, ինտենսիվ քաղաքական երկխոսություն եղավ, ակնկալում ենք, որ Հայաստանի և Եվրամիության միջև բանակցվող շրջանակային համաձայնագիրը նոր մակարդակի կհասցվի: Այս մասին այսօր՝ հունվարի 24-ին, լրագրողների հետ հանդիպման ժամանակ նշել է Հայաստանում Եվրամիության պատվիրակության ղեկավար, դեսպան Պյոտր Սվիտալսկին:

«Եվրամիություն-Հայաստան շրջանակային համաձայնագրի քննարկման վեց փուլ տեղի ունեցավ: Շրջանակային համաձայնագիրը վերաբերում էր հիմնականում քաղաքական հատվածին, որից բացի առեւտրային հարցերի վերաբերյալ բանակցություններ եղան: Հույս ունենք, որ 2017թ. Շրջանակային համաձայնագիրը իրականություն կդառնա, հեռանկարը բավականին լավատեսական է. բանագնացները շատ մոտ են համաձայնագրի կնքմանը:

Հույս ունենք, որ այս տարին իրականություն կդարձի նոր շրջանակային համաձայնագիրը: Մենք իսկապես բանակցությունների վերջին փուլերում ենք: Շատ ծանր աշխատանք է իրականացվում թե՛ հայ գործընկերների, թե՛ Բրյուսելի կողմից: Կոնկրետ ամսաթվերի մասին խոսել չենք կարող, բայց կարծում եմ, որ բանագնացները շատ մոտ են համաձայնագրի կնքմանը: Եթե ամեն ինչ լավ ընթանա, ապա բանակցությունը վերջնական տեսքի բերելը, ավարտելը լուրջ իրադարձություն կլինի 2017թ.-ին»,- ասաց դեսպանը՝ հավելելով, որ շրջանակային համաձայնագիրը կարող է նոր որակ հաղորդել ՀՀ-ԵՄ երկկողմ հարաբերություններին:

Սվիտալսկին արձանագրեց, որ 2016 թվականին նոր ռեկորդ սահմանեցին Բրյուսելից Հայաստան փոխանցված դրամական միջոցների առումով՝ շուրջ 62 մլն եվրո աջակցություն, որից մասնավորապես 7 մլն եվրոն հատկացվել է հաջորդ ընտրությունների նախապատրաստման համար:

ԵՄ դեսպանն ընդգծեց, որ 2017թ. ԵՄ համար գերակա ուղղությունը լինելու է ՀՀ ԱԺ ապրիլի 2-ի ընտրությունները, որը իրենց ուշադրության կիզակետում են գտնվելու:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Հետևելով Ուրսուլային. Շոլցն հաճոյախոսությունների տարափ է ուղղել Ալիևին
Ես շնորհակալություն եմ հայտնում Ադրբեջանին էներգետիկ կայունության մեջ ունեցած ներդրման համար...
ԵՄ-ին Հայաստանի անդամակցությունը բխում է հենց ԵՄ-ի շահերից. Բունդեսթագի պատգամավոր
Եվրամիության անդամ դառնալը բխում է ոչ միայն Ուկրաինայի, բալկանյան…
ՀՀ ֆինանսների նախարարը Մարագոսի հետ քննարկել է ՀՀ-ԵՄ ֆինանսատնտեսական համագործակության համակարգման հարցերը
ՀՀ ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանն ապրիլի 26-ին ընդունել է  Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավար, դեսպան Վասիլիս Մարագոսին…
Դանիայի պատվիրակությունը միացել է Գորիսում ԵՄ առաքելությանը
Դանիական Խաղաղության և ժողովրդավարության տեղակայման կենտրոնի (DFPD) պատվիրակությունն այցելել է Գորիսում գտնվող ԵՄ դիտորդական առաքելության (EUMA) օպերատիվ գրասենյակ...
ԵՄ-ն սկզբունքային նշանակություն է տալիս Ալմա-Աթայի հռչակագրին՝ որպես կողմերի միջև սահմանազատման հիմք. Մարագոս
ԵՄ դեսպանի հետ քննարկել ենք Հաաստանի սահմանների և ներսում առկա իրավիճակ մասին…
ԵԽ-ն դեմ է արտահայտվել Վրաստանի հետ անդամակցության բանակցություններին՝ օտարերկրյա գործակալների մասին օրենքի պատճառով
Բանաձևին կողմ է քվեարկել 425 պատգամավոր, դեմ՝ 25, ձեռնպահ՝ 30...
Ամենաշատ