News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

Ամեն տարի, հենց Հայաստանի ու Ադրբեջանի սարերում եղանակը տաքանում է, Ղարաբաղի հարցով փորձագետների ու գիտնականների մի փոքր խումբ ինքն իրեն հարց է տալիս «Պատերազմ կլինի՞» ։ Այս տարի նրանք առանձնահատուկ հոռետես էին, քանի որ 2016-ը վատ տարի էր, իսկ 2017-ը կարող է ավելի վատը լինել։ Այս մասին գրում է բրիտանացի լրագրող, Քարնեգի հիմնադրամի գիտաշխատող Թոմաս Դե Վաալը։

Նա հիշեցնում է, որ անցած ապրիլին սպանվել է մոտ 200 հայ ու ադրբեջանցի, բայց լարվածությանը հաջորդեց դիվանագիտական ակտիվությունը։ Սակայն վերջին վեց ամիսներին նախնական կնքված գործարքը աստիճանաբար փլվեց։ Իրավիճակը Ղարաբաղում, նրա խոսքով, անցել է անբարեխղճության մեջ փոխադարձ մեղադրանքներին ու մանրուքների համար դիվանագիտական պայքարին։

Հեղինակը հիշեցնում է Բենջամին Ֆրանքլինի խոսքն այն մասին, որ վատ խաղաղությունը լավ պատերազմից նախընտրելի է։ «Նոր հակամարտությունը Կովկասում կարող է հազարավոր զոհերի ու տնտեսական կորուստների պատճառ դառնալ՝ չլուծելով վեճի հիմնական հարցերը ։ Կա վտանգ , որ կողմերը կարող են սխալվել իրենց հաշիվների մեջ ու ի վերջո կսկսեն պատերազմել, անտեսելով առողջ դատողությունը»,- գրում է նա։

Դե Վաալը այս տարածաշրջանն անվանում է Եվրոպայի ամենառազմականացված գոտին՝ հրետանիով, հեռահար գործողության հրթիռներով, ուղղաթիռներով ու անօդաչու թռչող սարքերով։ «Ադրբեջանը նավթի արդյունահանման եկամուտներից միլիարդավոր դոլարներ է ծախսել նոր սպառանիզմումների վրա։ Հայերը ավելի քիչ են ծախսել, բայց պահպանում են պաշտպանական մարտունակությունը արտոնյալ գներով ձեռք բերվող ռուսական զենքի շնորհիվ»,- գրում է նա։

Նրա կարծիքով, քանի որ վերջին դիվանագիտական նախաձեռնությունը, որը ղեկավարել էր Ռուսաստանի ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը, փակուղի է մտել, Բաքուն կանգնել է անցած տարվա իրադարձությունները կրկնելու գայթակղության առջեւ՝ «սկսել եւս մեկ գործողություն, որպեսզի վերադարձնի տարածքը ու ճնշում գործադրի հայկական կողմի վրա»։

«Ռիսկն այն է, որ փոքր գործողությունը անխուսափելիորեն կվերածվի ավելի լուրջ բանի, քան անցած անգամ։ Ադրբեջանի իշխանությունները ճնշման տակ կլինեն, որ ավելի մեծ տարածքներ գրավեն, այլ ոչ թե փոքր հողակտորներ, ինչպես նախորդ անգամ։ Իսկ հայերը հասարակական ճնշման տակ կլինեն, որ ավելի ուժեղ կռվեն, քան անցած տարվա ապրիլին ու չեղարկեն այն հաջողությունները , որոնց հասել էր հակառակ կողմը»,- համարում է փորձագետը։

Դե Վաալը համարում է, որ երկու կողմերն էլ գերագնահատում են իրենց ուժերը , չնայած զենքի վերջին գնումներին՝ Հայաստանի կողմից «Իսկանդերի», Ադրբեջանի կողմից «Երկաթե գմբեթի»։

Նա հիշեցնում է, որ ռազմական կոնտեքստից բացի կա նաեւ վտանգավոր քաղաքական իրավիճակ՝ Ադրբեջանում նավթային բումի ավարտը ու խորհրդարանական ընտրությունները Հայաստանում՝ապրիլի 2-ին։

«Ընտրությունները լայնորեն ընկալվում են որպես Սարգսյանի գամբիտ, որի երկրորդ ու վերջին նախագահական ժամկետը ավարտվում է 2018-ին, ու նա ձգտում է իշխանությունը պահելու միջոց գտնել։ Անցումը վիճելի է, ու ընդդիմությունը ընտրությունները օգտագործելու է որպեսզի բոլոր հնարավոր միջոցներով մարտահրավեր նետի նրան»,- նշում է Դե Վաալը։

Վերջապես, անկայունության վերջին գործոնը ԱՄՆ նախագահի պաշտոնին Դոնալդ Թրամփի ընտրվելն էր ։ ԵՄ երկրներում շարունակվող ճգնաժամը, որն անդրադառնում է Հարավային Կովկասի վրա, կարող է կողմերին դրդել ավելի անպատասխանատու պահվածքի՝ համարելով, որ իրենց ամեն ինչ կներվի։

«Եթե սկսվեն ռազմական գործողություններ, դրանք կառավարելը դժվար կլինի։ 2016-ի ապրիլին Մոսկվան բանավոր պայմանավորվեց կողմերի միջեւ հրադադարի մասին։ Բայց սխալ կլիներ ենթադրել, որ Մոսկվան է խամաճիկավարը ղարաբաղյան հակամարտությունում։ Մոսկվան երբեք չի վերահսկել իրավիճակը, քանի որ վեճը սկսվել է 1988-ին, բայց փորձել է աջակցել այս կամ կողմին, կամ էլ միջնորդի դերում հանդես գալ։ Հիմա երկու երկրներում էլ Ռուսաստանի հանդեպ ուժեղ անվստահություն կա ՝ ու ոչ Բաքուն, ոչ Երեւանը թույլ չեն տա, որ իրենց թիվ մեկ ազգային հարցում ռուսներն իրենց օրակարգը թելադրեն։ Կարճ ասած՝ Ղարաբաղում բռնության սպառնալիքի կանխարգելումը պետք է իրականացվի ինտենսիվ դիվանագիտության օգնությամբ։ Հարավային Կովկասում նոր հակամարտության սկիզբը վերջին բանն է , որն ուզում է որեւէ մեկը, համենայն դեպս հասարակ հայերը ու ադրբեջանցիները , որոնք էլ հենց հայտնվելու են իրադարձությունների հորձանուտում»,- ամփոփում է հեղինակը։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Մարաղայի ջարդերը հայերի նկատմամբ ատելության և թշնամանքի քաղաքականության հերթական դրսևորումն է. հայտարարություն
Մարաղայի ջարդերը հայերի նկատմամբ ատելության և թշնամանքի ադրբեջանական…
Արցախի պատգամավորներին կշտամբել եմ իրենց թուլակամության համար․ Սերժ Սարգսյան
Թուլակամությունը կայանում էր նրանում, որ մամուլը ինչպես գրել էր, որ Քառօրյա պատերազմի ընթացքում Լաչինի միջանցքով մեծ խցանումներ․․․
Ծիծեռնակաբերդի բարձունքում նշվեց Ադրբեջանական ԽՍՀ-ում հայկական ջարդերի զոհերի հիշատակին նվիրված տարելիցը
Ծիծեռնակաբերդի բարձունքում նշվեց Ադրբեջանական ԽՍՀ-ում կազմակերպված...
Բոլորս պետք է ջանանք, որ Սումգայիթում տեղի ունեցած ողբերգությունները երբեք չկրկնվեն. Մարագոս
Իմ խորին ցավակցությունն եմ հայտնում բոլորին, ովքեր 36 տարի առաջ...
Բաքվին կոչ ենք անում առերեսվել հայաբնակ վայրերի հայաթափման հանցանքին, ԼՂ էթնիկ զտմանը և ցեղասպանությանը.հայտարարություն
Ադրբեջանի արտաքին գործերի նախարարությանը հայտարարություն է տարածել՝ շարունակելով Հայաստանի հասցեին հերյուրանքներ սփռելու պետական գիծը...
Այսօր էլ Ադրբեջանը շարունակում է իր վերահսկողության ներքո հայկական որևէ հետքի վերացմանն ուղղված քաղաքականությունը. ԱԳՆ
Միջազգային հանրությունը պետք է համարժեք գնահատական տա տեղի ունեցած զանգվածային ոճրագործություններին և գործարկի առկա բոլոր մեխանիզմները...
Ամենաշատ