News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

Դպրոցը պետք է քաղաքականությունից հնարավորինս հեռու պահել։ Այս մասին այսօր՝ հունվարի 24-ի, «Ազատության» եթերում՝ ֆեյսբուքյան ասուլիսի ժամանակ, ասել է ՀՀ Կրթության եւ գիտության նախարար Լեւոն Մկրտչյանը ՝ պատասխանելով քաղաքացիներից մեկի հարցին, Դուք տեսնում եք արդար ընտրություններ, երբ դպրոցի ամբողջ անձնակազմը ՀՀԿ-ական է, եւ տնօրենը իր մոտ է հրավիրում ամբողջ ծնողական կազմին եւ իրենց կամքը թելադրելով ստիպում քվեարկել ՀՀԿ-ականների օգտին։

«Համոզում ունեմ, որ դպրոցը պետք է պահել քաղաքականությունից հնարավորինս դուրս։ Ինչու եմ ասում հնարավորինս, քանի որ փոքր համայնքներում դպրոցի տնօրենն ու ուսուցչական կազմն են, որ քաղաքական մշակույթ են ձեւավորում ու չես կարող նրանց ասել, որ չունենան քաղաքական համոզումներ, կուսակցական պատկանելիություն։ Ընտրատեղամաս դպրոցն է դառնում շատ երկրներում, դա նշանակում է, որ այլ շենքային պայմաններ, ըստ էության գոյություն չունեն։ Համոզում ունեմ, որ ընտրական այս համակարգը, որ հիմա մտավ եւ առաջին անգամ փորձարկվելու է, ցույց է տալիս, որ ծնողին շատ դժվար կլինի ասել, որ այդ կուսակցությունների բազմազանության ու ռեյտինգային  ցուցակում ընդգրկված 12 կամ 14 հոգուց ընտրիր սրան կամ նրան։ Եթե ադմինիստրատիվ լծակը օգտագործում ես ու մարդուն ստիպում կուսակցության անդամ դառնալ, դա միանշանակ թուլացնում է կուսակցությունը»,-ասել է նա։

 

 

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Փակ է Գյումրի-Վանաձոր ճանապարհը
Նրանք դեմ են սահմանազատման այն տարբերակին, որը համաձայնեցրել են Երևանն ու Բաքուն...
Ապրիլի 26-ի ժամը 13.00-ի դրությամբ Երևանում փակ փողոցներ չկան
Ոստիկանությունը շարունակում է պատշաճ կերպով իրականացնել հասարակական…
Բախումներ հրահրողներն էլ եք դուք,  պատերազմ բերած մարդիկ էլ. Բագրատ Սրբազան
Ախր, մենք չենք կարող անընդհատ ասել, որ դուք իշխանություն եք, երբ դուք իշխանություն չեք բնույթով, ապրումներով, վերաբերմունքով և գիտակցությամբ...
Քաղաքացիները փակել են Երևան-Էջմիածին ճանապարհը (ֆոտո)
Նրանք դեմ են սահմանազատման այն տարբերակին, որը համաձայնեցրել են Երևանն ու Բաքուն...
Կիրանցի դպրոցում դասադուլ է
Հիշեցնենք, որ երեկ՝ ապրիլի 25-ին, Բաղանիսի դպրոցի աշակերտները դասադուլ էին...
Ժամը 10:00-ի դրությամբ Երևանում փակ փողոցներ չկան. ՆԳՆ ոստիկանություն
Ոստիկանությունը շարունակում է պատշաճ կերպով իրականացնել հասարակական…
Ամենաշատ