News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի որոշումը Թրանսխաղաղօվկիանոսյան գործընկերությունից երկրի դուրս գալու մասին, չի համապատասխանում ամերիկացիների շահերին ու հանգեցնելու է Չինաստանի տնտեսական հզորության աճին, համարում է հանրապետական սենատոր Ջոն Մաքքեյնը, հայտնում է «ՌԻԱ Նովոստին»։

Գործընկերությունից ԱՄՆ դուրս գալու մասին հրամանագիրը Թրամփը նախօրեին էր ստորագրել։

«Ես զրուցել եմ ասիական երկրների առաջնորդների հետ, ու նրանք բոլորն ասել են, որ դա կմաքրի դաշտը Չինաստանի համար։ Իմ կարծիքով դա լավ չէ ԱՄՆ-ի համար»,- ասել է Մաքքեյնը CBS հեռուստաալիքին։

Սենատորի խոսքով ԱՄՆ-ն իր որոշումով «հետքայլ» է անում, մինչդեռ համաշխարհային տնտեսության 60 տոկոսը արդեն կենտրոնացած է Ասիական խաղաղօվկիանոսյան տարածաշրջանում։ Այդ կապակցությամբ Մաքքեյնը կործանարար է անվանել Թրամփի որոշումը, որը հանգեցնելու է Չինաստանի տնտեսական գերազանցությանը։

Թրանսխաղաղօվկիանոսյան գործընկերության մասին համաձայնագիրը, որը պատրաստվել է ԱՄՆ ղեկավարությամբ, ստորագրվել է 2016-ի փետրվարին՝ 12 երկրների հետ յոթ տարվա բանակցությունների արդյունքներով ու ենթադրում էր ազատ առեւտրի լայն գոտու ստեղծում Ասիական Խաղաղօվկիանոսյան տարածաշրջանում։ Սակայն Կոնգրեսը այդպես էլ չէր վավերացրել փաստաթուղթը, դրա համար էլ այն ուժի մեջ չէր մտել։ Թրամփը խոստացել էր պաշտոնը ստանձնելուց հետո նախաձեռնել համաձայնագրից երկրի դուրս գալը։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ