News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 27
Տեսնել լրահոսը

Իրաքի Մոսուլ քաղաքի բնակիչներից մեկը որդուն անվանել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի պատվին, գրում է The Washington Post–ը։

25-ամյա Հասան Ջամիլը, քրդական փեշմերգա ռազմական ջոկատի մարտիկներից մեկը, որը երեք երեխաների հայր է եւ անգլերեն ոչ մի բառ չգիտի, իր կնոջը հայտնել է, որ եթե տղա ծնվի, ինքը նրան ԱՄՆ նախագահի պատվին կկոչի։ Իր խոստումը երիտասարդը կատարել է՝ տղան, որը ծնվել է նոյեմբերի 23-ին, ստացել է Թրամփ Հասան Ջամիլ անունը։

Պարբերականը գրում է, որը հայրը հպարտ է իր որոշումով։

«Դոնալդ Թրամփի մեջ ինձ ամենաշատը հիացնում է այն, որ նա ինքնավստահ մարդ ու հաջողակ գործարար է։ Նա դարձել է առաջնորդ, քանի որ ինքնավստահ է, հակառակ դեպքում նա նախագահ չէր ընտրվի»,- հայտնել է Ջամիլը։

Ըստ պարբերականի՝ այս արարքը ուղիղ ակնարկ է ամերիկյան վարչակազմի համար։ Քուրդ մարտիկները, Ջամիլի նման, հույս ունեն, որ ԱՄՆ նոր նախագահը կաջակցի իրենց այն ապագայում, երբ կբարձրանա անկախ քրդական պետություն ստեղծելու հարցը։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ