Առնվազն 20 ոստիկան վիրավորվել է եւ վնասվածքներ ստացել Մեխիկոյի շրջաններից մեկում տաքսիստների եւ հեծանվատաքսիստների աշխատանքի ստուգման գործողություն իրականացնելիս ծագած անկարգությունների ժամանակ: Այս մասին հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն:
Քաղաքի հասարակական անվտանգության նախարարության հաղորդմամբ՝ ոստիկանությունը փորձել է Սան Ֆրանցիսկո Կուլուական շրջանի երկու ծանրաբեռնված մայրուղիների խաչմերուկից հեռացնել կայանված տաքսիները, սակայն կատաղի դիմադրության է հանդիպել:
Իրավապահների վրա քարեր են նետվել, տաքսիստները փայտե, խողովակներ եւ շշեր են օգտագործել: Բախումից հետո հրազենով 2 մարդ ձերբակալվել է: