News
Լրահոս
News
Հինգշաբթի
Հունիս 20
Տեսնել լրահոսը

«Առավոտ» թերթն իր խմբագրականում գրում է. «Ճիշտն ասած, հետեւելով նախընտրական գործընթացներին՝ իմ մեջ մեծ գայթակղություն է առաջանում քվեարկել դերասան Սերգեյ Դանիելյանի «ստեղծած» կուսակցության (Ք.Ա.Ք.-խմբ) օգտին: Բայց նախ` դրա հապավումը որքան էլ դիպուկ լինի, գեղագիտական առումով ինձ համար վիրավորական է, երկրորդ` քվեաթերթիկ փչացնելը թեեւ բողոքի ձեւ է, բայց ինձ համար անընդունելի է, իսկ իշխանությունների համար, ի վերջո` ձեռնտու:

Ընտրություններին մասնակցելու հայտ ներկայացրած կուսակցությունները կամ դաշինքներն իրարից, իմ կարծիքով, առանձնապես չեն տարբերվում: Եթե նույնիսկ տեսականորեն ենթադրենք, որ դրանցից մեկը (ոչ ՀՀԿ-ն) խորհրդարանում մեծամասնություն կստանա, այն համակարգը, որի դեմ նրանք պայքարում են (կամ ձեւ են անում, թե պայքարում են), չի փոխվի: Որովհետեւ՝ ա/ անխիղճ, անաստված, զոռբայության եւ խաբեության վրա հիմնված այդ համակարգը ստեղծել ենք մենք բոլորս, բ/ իրենց կառուցվածքով, մտածողությամբ, ոճով դրանք նման են ԽՄԿԿ-ին, իշխանություն ունեցող ՀՀՇ-ին, ՀՀԿ-ին:

Այնուամենայնիվ, ամեն մեկս պետք է ընտրի իր համար համեմատաբար ընդունելի կուսակցություն կամ դաշինք: Բայց նախ` գնահատենք դրանց շանսերը: ՀՀԿ-ն ունի տասնյակից ավելի «թագավոր ախպեր» եւ մի քանի տասնյակ «ենթաախպերներ», «Ծառուկյան դաշինքն» ունի մեկ «թագավոր ախպեր» (կամ երկու, եթե Հովիկ Աբրահամյանը միանա) եւ տասնյակի հասնող «ենթաախպերներ»: Հենց այդ կուսակցություններն են, նախնական դասավորությամբ, կազմելու ապագա խորհրդարանի հիմքը: Նրանց հետ կարող է մրցել Սեյրան Օհանյանի ղեկավարած դաշինքը, եթե Ռոբերտ Քոչարյանը կամ, ասենք, Արա Աբրահամյանը ստանձնեն «ախպոր» դերը: Հնարավոր է՝ Ռուսաստանում էլի գտնվեն բարի մարդիկ՝ «չեկիստներ», ինչպես կասեր այդ դաշինքին միացած Պարույր Հայրիկյանը: Իսկ եթե չգտնվեն… Իհարկե, կարելի է 20 հազար տալ դրոշ բռնող կամ վանկարկող երիտասարդներին, բայց դա որեւէ հարց չի լուծի: Ո՞վ մնաց: Դաշնակցությունը: Ամենայն հարգանքով, բայց այստեղ ունեմ լուրջ գաղափարական տարաձայնություններ: Հարգանքով, որովհետեւ այդ կուսակցության մեջ դեռ կան գաղափար դավանող մարդիկ:

Մնաց «Ժառանգությունը», եթե, իհարկե, որեւէ «ախպոր» փողերի հետեւից չվազի: ՀԱԿ-ը, որը, հուսով եմ, այս անգամ բուրժուադեմոկրատական հովերով չի տարվի, «Ելք» դաշինքը, «Ազատ դեմոկրատները», «Ազատությունը», ՀՀՇ-ն:

Հենց այդ քաղաքական ուժերի մեջ, կարծում եմ, ինձ նման մարդիկ պետք է ընտրություն կատարեն: Ոչ մեկը, ճիշտն ասած, աչքիս լույսը չի, եւ ամեն մեկի հետ կապված կարող եմ թվարկել բազմաթիվ բացասական դրսեւորումներ: Բայց, կրկնեմ՝ ընտրությունը պետք է լինի դրական՝ «բոլորին դեմը», բոյկոտը, քվեաթերթիկ փչացնելը չի աշխատի: Բնականաբար, իդեալական կլիներ, որ բոլոր այդ ուժերը միավորվեին: Բայց դա, ցավոք, երազանքների ոլորտից է»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
«Ժողովուրդ». Բաղրամյան պողոտայում տուժած լրագրողներին հարցաքննելիս` ճշտում են, թե ի՞նչ կապ ունեն շարժման առաջնորդի հետ
Մեզ հասած տեղեկությունների համաձայն՝ քննիչները լրատվամիջոցների ներկայացուցիչներին հարցնում են, թե ինչ...
«Հրապարակ». Խաղաղությունը ոչ մի կերպ չի գալիս
ՀՀ ԱԳՆ-ն էլ հակադարձեց. «Ամեն առիթով տարածաշրջանային սրացումներ կանխատեսելու Ադրբեջանի...
«Հրապարակ». ՔՊ ժողովը՝ Ջերմուկում. Ի՞նչ հարցեր են քննարկվելու
Ենթադրվում է, որ նա, Սերժ Սարգսյանի պես, մարզային կառույցների պատասխանատուներ կնշանակի...
«Փաստ». Պատժվել են կուսակցությունից իրենց «հեռու պահելու» համա՞ր
«Փաստ» թերթի աղբյուրը փոխանցում է, որ կուսակցական նկատողություն են ստացել Սյունիքի մարզպետ Ռոբերտ...
«Փաստ». Ըստ քպականների՝ իշխանական լրագրողների իրավունքները պետք է պաշտպանվեն, իսկ մյուսներինը՝ ոչ
Մենք շատ ուշադիր ուսումնասիրեցինք «առաջին շարքի» քպականների սոցցանցային էջերը, գրառումները...
Շարժումը փողոցում լինելու է, առաջիկա ամիսներին հրապարակը չենք լքելու, լինելու ենք օրակարգ թելադրողը. Բագրատ Սրբազան
Քաղաքական բոլոր լուծումները քննարկվում են, բոլոր հնարավոր տարբերակները սեղանի վրա են…
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ