News
Լրահոս
News
Հինգշաբթի
Հունիս 20
Տեսնել լրահոսը


Մենք համագործակցելու ենք այն քաղաքական ուժերի հետ, որոնց համար Եվրամիությանն անդամակցելը ծրագրային դրույթ է: Այս մասին NEWS.am-ին տված հարցազրույցում նշել է «Ազատ դեմոկրատներ» կուսակցության ղեկավար Խաչատուր Քոքոբելյանը։

Պարոն  Քոքոբելյան, արդեն ուրվագծվում է նախընտրական քաղաքական դաշտըորոշ դաշինքներ, քաղաքական ուժեր հստակեցրել են ընտրություններին իրենց մասնակցության ձեւաչափը։  «Ազատ դեմոկրատներ» կուսակցությունը որեւէ դաշինքում դեռ չկաի՞նչ ձեւաչափով եք մասնակցելու ընտրություններին՝ միայնա՞կ, թե՞ որեւէ ուժի հետ միավորվելով։

Մենք բազմիցս հայտարարել ենք, որ «Ազատ դեմոկրատներ» կուսակցությունը հստակ ունի իր քաղաքական օրակարգը՝ թե´ Հայաստանի ներքին, թե´ արտաքին քաղաքականության, թե´ անվտանգության հարցերի հետ կապված։ Հավատարիմ մնալով  մեր քաղաքական օրակարգին՝ առնվազն արտաքին քաղաքականության առումով մեզ համար առանցքային խնդիր է Եվրասիական տնտեսական միությանը Հայաստանի անդամակցությունը, որին մենք դեմ ենք, եւ ինքս անցած տարի Ազգային ժողովում օրենսդրական նախաձեռնությամբ հանդես եմ եկել այդ անդամակցությունը կասեցնելու վերաբերյալ։ Ինչու եմ շեշտում արտաքին քաղաքականությունը, որովհետեւ բոլոր խնդիրները ածանցյալ են արտաքին քաղաքականությանը։ Այսինքն՝ երբեք չի լինում, որ դու ինտեգրվես մի կենտրոնի, որտեղ ծաղկում է կոռուպցիան, մարդու իրավունքների ոտնահարումը, գործընկերային հարաբերությունները։  Մեր կուսակցության ծրագրում հստակ է Եվրամիության անդամակցությունը՝ որպես ծրագրային դրույթ։ Մենք որպես «Ազատ դեմոկրատներ» համագործակցելու են այն քաղաքական ուժերի հետ, որոնց համար դա ծրագրային դրույթ է եւ նպատակ։

«Ազատ դեմոկրատները» կմասնակցի ընտրություններին լայն կոնսոլիդացված ցուցակով, որը կլինի այդ ցուցակում ընդգրկված մարդկանց ու քաղաքական ուժերի միասնական յուրովի դաշինքը, այսինքն՝ դա յուրովի կլինի ազատականների, ժողովրդավարական համակարգի վրա խարսխված անհատների, ուժերի միավորում։

Ո՞ր ուժերի հետ եք բանակցում, ի՞նչ փուլում են գործընթացները։  

Բանակցություններ չասեմ, դրանք կանվանեմ հանդիպումներ, քանի որ այդ մարդիկ մեզ համար մտերիմներ են, ու այնպես չէ, որ քաղաքական դաշտում շատ են նրանք: Հասարակության մեջ, բարեբախտաբար, այդ շերտը գնալով աճում է, եւ կա մի շատ խոշոր ընտրազանգված, որն այսօր բառիս բուն իմաստով գիտակցում է, թե որտեղ է Հայաստանի Հանրապետության հիմնական խնդիրների կծիկը, թե որտեղից է գալիս, որ Հայաստանում այսօր չկան ներդրումներ, չեն կարող լուծվել անվտանգության խնդիրները։  Հավատացած եղեք՝ մենք մեր գործընկերների հետ միասին մոտ ժամանակահատվածում, խոսքն օրերի մասին է, կներկայացնենք այն մոտեցումներն ու այն ծրագիրը, որն իրատեսական կլինի։ Կներկայացնենք այն մարդկանց թիմը, որն ի վիճակի է այդ խնդիրները լուծել, մենք վստահ ենք, որ կարող ենք փոխել այս իրավիճակը եւ առաջնորդվելու ենք այդ մոտեցումներով, որովհետեւ Հայաստանը ժամ առաջ փոփոխության անհրաժեշտություն ունի:

Տեղեկություններ կան, որ «Ազատություն» կուսակցության հետ եք դաշինք կազմելու եւ կուսակցության ղեկավար, պատգամավոր Հրանտ Բագրատյանի հետ արդեն որոշակի պայմանավորվածություններ ունեք, նույնիսկ համաձայնագիր կա արդեն, այդպե՞ս է։  

Ես հստակ ասեմ՝ անուններ այս փուլում չեմ տա, որեւիցե փաստաթուղթ, որը վավերացված է, գոյություն չունի, քանի որ փաստաթուղթը վավերացվում է վարչության կազմով։ Այն անհատների ու քաղաքական ուժերի  մասին, որ խոսում են մամուլում կապված «Ազատ դեմոկրատների» հետ, չեմ թաքցնում՝ դա կա, բայց պարկեշտ չեմ համարում այս փուլում առանց թիմային որոշման, խոսել այդ մասին։ Ցուցակի խնդիրը մեզ մոտ լուծվելու է  դեմոկրատական սկզբունքով, այն լինելու է հրապարակավ եւ բոլորին պարզ է լինելու։ Այսինքն՝ քվեարկությամբ մարդիկ կորոշեն՝ ով որտեղ է առաջադրվելու եւ ինչ խնդիր են լուծելու, եւ ընդհանրապես այդ թիմը ինչ խնդիր կարող է լուծել։

Լայն կոնսոլիդացիա ասելով՝ ի՞նչ  նկատի ունեք, ուզում եք ասել՝  Հրանտ Բագրատյանի կուսակցությունից  բացի այլ ուժե՞ր էլ են միանալու ձեզ։

Մենք կուսակցականացավ չենք եղել եւ թվաքանակով չի որոշվում լայն կոնսոլիդացիան, այլ այն մարդկանցով, թե ովքեր են ներկայացնելու այդ ծրագիրը եւ ովքեր կարող են այն իրականացնել։ Կան անհատներ, որոնք մեծ արժեք ունեն ինձ համար եւ կարծում եմ՝ հասարակության համար եւս։ Ես առաջնորդվում եմ՝ ինչ վաստակ ունեն այդ մարդիկ եւ մինչեւ այսօր ինչով են զբաղվել։ Մեզ հետ անդամներ կլինեն «էլեկտրիկ Երեւան» շարժումից։ Մենք վստահ ենք, որ մենք կարող ենք փոխել այս վիճակը։

«Ժառանգության» նախկին անդամներ Անահիտ Բախշյանին եւ Ստեփան Սաֆարյանին  էլ եք առաջարկել միանալ ձեզ, առաջադրվել «Ազատ դեմոկրատների»  տարածքային ցուցակով։ Արդեն վերջնական համաձայնություն կա՞։

Ես չեմ թաքցնում, որ կա  նման բան, խորը հարգանք ունենալով Անահիտ Բախշյանի եւ իր վաստակի նկատմամբ՝ ես ինքս խնդրել եմ Անահիտ Բախշյանին եւ մեծ ցանկություն ունեմ, որ նա բառի բուն իմաստով իր մասնակցությամբ հարստացնի այն քաղաքական գործընթաց, որով առաջնորդվելու ենք առաջիկայում։

Դուք մտերիմ եք ԱԺ պատգամավոր, ՀՀՇ  անդամ Ալեքսանդր Արզումանյանի հետ , նա էլ է միանալու ձե՞զ։

 Գաղտնիք չէ, որ անցած ընտրություններում Ալեքսանդր Արզումանյանն առաջադրվել է մեր կուսակցության ցուցակով եւ խորհրդարանում է հիմա։ Ալեքսանդր Արզումանյանի մասին լավից բացի այլ բան չունեմ ասելու, նրանք աշխատել են ազատական դաշտում եւ առաջնորդվել արեւմտյան արժեհամակարգով։

Քաղաքական գործիչների, ուժերի հետ ակտիվ  հանդիպումներ է ունենում պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանը, Օսկանյանը, փորձում  են համախմբել քաղաքական ուժերին, Ձեզ առաջարկե՞լ  են միանալ իրենց։

Մենք հստակ ունենք մեր քաղաքական օրակարգը, որը բավականին նեղացնում է քաղաքական ուժերի շրջանակը, այսինքն՝ Հայաստանում ոչ բոլոր քաղաքական ուժերն են գտնում, որ  Հայաստանը իր օրակարգում պետք է ունենա ապագայում Եվրամիության անդամակցության հարցը։  Խոսքը Եվրամիություն լայն ընտանիքի ու քաղաքակրթական մշակույթի մասին է։ Հայաստանը ժամ առաջ պետք է հարաբերությունները լավացնի Ռուսաստանի հետ, կարծում եմ՝ եղածը բավարար չէ, բայց պետք է միաժամանակ ԵՏՄ-ի անդամակցությունը դադարեցնելու հետ կապված գործընթաց սկսի, դանք հակասող բաներ չեն։ Մենք խոսում ենք այն անհատների ու քաղաքական ուժերի հետ, որոնց համար դա   օրակարգային խնդիր է։

«Ազատ դեմոկրատները» ձգտում է դառնալ խորհրդարանի արեւմտյա՞ն թեւը։ Այսինքն՝ փորձում եք Արեւմուտքի աջակցությամբ անցնել խորհրդարան ու  լինել նրանց ապավե՞նը Հայաստանում։ Պայքարում եք ա՞յս տեղի համար։

Ես չեմ կիսում Ձեր մոտեցումը, որ մենք արտաքին որեւէ ուժի աջակցության կարիքն ունենք։  Մենք ՀՀ քաղաքացիների աջակցության կարիքն ունենք եւ հայցում եմ ենք նրանց աջակցությունը բառիս բուն իմաստով։ Մենք լինելու ենք այն թեւը, որը արեւմտյան, համամարդկային արժեհամակարգի վրա է խարսխված, մենք կողմնակից ենք, որ Հայաստանի Հանրապետությունը ունենա մրցակցային դաշտ, այս դաշտում հաղթեն մրցակցային սկզբունքով, այլ ոչ թե այլ տիպի աջակցությունների։ Բոլոր այն ուժերի հետ,  որ համագործակցում ենք, հավատացած եղեք՝ նրանք բոլորը ապավինում են ՀՀ քաղաքացուն։

 Ի՞նչ ակնկալիք ունեք ընտրություններից, կկարողանա՞ք նվազագույն շեմը հաղթահարել։

Նվազագույն շեմի արգելքը խնդիր չեմ համարում, պատասխանատվությամբ ասում եմ՝ մենք մեր յուրաքանչյուր ձայնի տեղը հստակ գիտենք, ավելի կարեւոր խնդիր եմ համարում, որ մեր մասնակցությունն ու ներկայացվածությունն այն չափի կլինի առնվազն, որ մենք կկարողանանք փոխել այս վիճակը։ Երբեւիցե չենք զբաղվել այն գործընթացներով, որտեղ վստահ չենք եղել, որ կարող ենք անել։ Ֆինանսական աջակցության առումով էլ ասեմ՝ մենք որեւէ արտագնա ֆինանսական միջոցներ հայթայթելու միջոցառում չենք կազմակերպել եւ չենք պատրաստվում ունենանք հանդիպումներ։  

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Մեկից ավելի անգամ քվեարկելու փորձ կատարած քաղաքացին դատապարտվել է 2 տարվա ազատազրկման
Նախաքննությամբ ձեռք բերված փաստերի համակցությամբ հիմնավորվել է, որ 2017թ. ապրիլի 2-ին ՀՀ Ազգային ժողովի ընտրություններին մասնակցելու նպատակով քաղաքացի Հովհաննես Ղազարյանն այցելել է...
Ինչո՞ւ չի պատժվել Արտակ Սարգսյանի եղբայրը. պարզվում է՝ օրենքը նրա օգտին է եղել, որն այժմ փոխում են
Աշխատակիցներին այս կամ այն քաղաքական ուժի օգտին քարոզչություն պարտադրելու երեւույթը…
«ՍԱՍ»-ի ձայնագրության մեջ Արտակ Սարգսյանի եղբայրն է եղել, նրան եւս հարցաքննել են. Արթուր Դավթյան (ֆոտոռեպորտաժ)
Երբ աշխատողին ասում ես, որ եթե դու այս կամ անձին չընտրես, աշխատանքից կազատվես, դա նշածս հանցակազմի հատկանիշներն իր մեջ չի պարունակում...
ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ-ը ներկայացրել է Հայաստանի խորհրդարանական ընտրությունների մասին ամփոփիչ զեկույց
Զեկույցի եզրակացություններն ու հանձնարարականներն ուսումնասիրվել են ԱԺ, ԿԸՀ, քաղաքական կուսակցությունների, պետական մարմինների…
Սերժ Սարգսյան. Հայաստանում 2017-ի խորհրդարանական ընտրություններն աննախադեպ թափանցիկ էին
Միայն միմյանց լսելով եւ հասկանալով՝ կկարողանանք հասնել մեզ համար կարեւոր խնդիրների միասնական օրակարգին...
«ՍԱՍ»-ի ձայնագրության փաստով հարուցված քրգործը կարճվեց
Վարողը եղել է «ՍԱՍ»-ի սեփականատեր, ԱԺ պատգամավոր Արտակ Սարգսյանի եղբայրը՝ Արամ Սարգսյանը...
Ամենաշատ