News
Լրահոս
News
Կիրակի
Հունիս 16
Տեսնել լրահոսը

Հայաստանի Հանրապետական կուսակցությունից նախկին վարչապետ Հովիկ Աբրահամյանի հեռանալն իր իրավունքն է: Այս մասին հունվարի 25-ին՝ լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց ԱԺ Հանրապետական խմբակցության պատգամավոր Մկրտիչ Մինասյանը:

Նրա խոսքով՝ անհրաժեշտ է ընդունել, որ քաղաքական գործիչն ազատ է իր քաղաքական գործունեությունը վարել, շարունակել կամ դադարեցնել: «Թե Հովիկ Աբրահամյանն ում հետ կհամագործակցի, իր գործունեությունը որ դաշտում կիրականացնի՝ ժամանակը ցույց կտա»,- նշեց Մինասյանը:

Ի պատասխան այն հարցին, թե ՀՀԿ-ում սպասելի՞ էր Հովիկ Աբրահամյանի նման քայլը, պատգամավորն ասաց. «Եթե ասեմ, որ դա սպասելի էր, ճիշտ չի լինի, եթե ասեմ, որ ընդհանրապես անսպասելի էր, դարձյալ ճիշտ չի լինի: Սա կյանք է, սա քաղաքականություն է»:

Հիշեցնենք, որ նախկին վարչապետ Հովիկ Աբրահամյանը երեկ հայտարարել է իշխող Հանրապետական կուսակցության շարքերը լքելու մասին: Ըստ որում՝ նախկին վարչապետը նշել է, որ կշարունակի քաղաքականության մեջ մնալ:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Մեկից ավելի անգամ քվեարկելու փորձ կատարած քաղաքացին դատապարտվել է 2 տարվա ազատազրկման
Նախաքննությամբ ձեռք բերված փաստերի համակցությամբ հիմնավորվել է, որ 2017թ. ապրիլի 2-ին ՀՀ Ազգային ժողովի ընտրություններին մասնակցելու նպատակով քաղաքացի Հովհաննես Ղազարյանն այցելել է...
Ինչո՞ւ չի պատժվել Արտակ Սարգսյանի եղբայրը. պարզվում է՝ օրենքը նրա օգտին է եղել, որն այժմ փոխում են
Աշխատակիցներին այս կամ այն քաղաքական ուժի օգտին քարոզչություն պարտադրելու երեւույթը…
«ՍԱՍ»-ի ձայնագրության մեջ Արտակ Սարգսյանի եղբայրն է եղել, նրան եւս հարցաքննել են. Արթուր Դավթյան (ֆոտոռեպորտաժ)
Երբ աշխատողին ասում ես, որ եթե դու այս կամ անձին չընտրես, աշխատանքից կազատվես, դա նշածս հանցակազմի հատկանիշներն իր մեջ չի պարունակում...
ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ-ը ներկայացրել է Հայաստանի խորհրդարանական ընտրությունների մասին ամփոփիչ զեկույց
Զեկույցի եզրակացություններն ու հանձնարարականներն ուսումնասիրվել են ԱԺ, ԿԸՀ, քաղաքական կուսակցությունների, պետական մարմինների…
Սերժ Սարգսյան. Հայաստանում 2017-ի խորհրդարանական ընտրություններն աննախադեպ թափանցիկ էին
Միայն միմյանց լսելով եւ հասկանալով՝ կկարողանանք հասնել մեզ համար կարեւոր խնդիրների միասնական օրակարգին...
«ՍԱՍ»-ի ձայնագրության փաստով հարուցված քրգործը կարճվեց
Վարողը եղել է «ՍԱՍ»-ի սեփականատեր, ԱԺ պատգամավոր Արտակ Սարգսյանի եղբայրը՝ Արամ Սարգսյանը...
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ