News
Լրահոս
News
Հինգշաբթի
Հունիս 20
Տեսնել լրահոսը

Հայաստանն ընտրվել է որպես Eurasia Mobile Challenge–ի տարածաշրջանային երզափակչի անցկացման վայր, քանի որ այդ երկիրը մեծ միջազգային կապեր ունի, եւ այստեղ շատ երիտասարդ ձեռներեցներ կան։ Այս մասին հունվարի 25-ին՝ Երեւանում Eurasia Mobile Challenge նորարարությունների միջազգային մրցույթի տարածաշրջանային եզրափակչի  ժամանակ, լրագրողներին ասաց Վիմպելկոմի Եվրասիական տարածաշրջանի ընկերություններ խմբի գլխավոր տնօրեն Միխայիլ Գերչուկը։

«Հայաստանը շատ լավ կապված է մյուս երկրների հետ։ Նա բարեկամական հարաբերություններ ունի շատ երկրների հետ, որտեղ մենք ներկայացված ենք»,– ասաց նա։

Գերչուկի խոսքով՝ Eurasia Mobile Challenge–ը ստարտափների ամենամյա համաշխարհային մրցույթ է՝ ուղղված նոր բիզնեսների թարմ գաղափարներին։ Ժյուրիի անդամները հաջողակ ձեռներեցներ եւ ներդրողներ են։

«Նման մրցույթներին մասնակցությունն արժեքավոր է 2 պատճառով։ Իրենց գաղափարները ցուցադրելու եւ հաջող ձեռներեցների հետ շփվելու հնարավորություն»,– հավելեց Գերչուկը։

Նա նշեց, որ մրցույթին ներկայացված առաջարկներում դոմինանտ ֆոկուս չկա։

Նշենք, որ «ՎիմպելԿոմ» ընկերության կազմակերպած մրցույթի նպատակն է գտնել բջջային, ֆինանսական եւ digital ծառայությունների ոլորտում թասրմ գաղափարներ։  Տարածաշրջանային եզրափակիչ փուլին մասնակցում են 8 երկրների 24 թիմեր։ Հաղթող թիմերը կհրավիրվեն Բարսելոնում Համաշխարհային բջջային կոնգրեսին (Mobile World Congress 2017) մասնակցելու, որը կկայանա 2017-ի փետրվարի վերջին։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Yandex Armenia-ն մեկնարկում է նոր բարեգործական մեխանիզմ
Աջակցությունն սկսելու համար Yandex Go հավելվածի օգտատերերը «Օգնենք միասին»  բաժնում ընտրում են գումարի չափը՝ 10, 30, 50, 100 կամ 500 դրամ...
ԲՏԱ նախարար Մխիթար Հայրապետյանը մասնակցել է EUROSATORY միջազգային ցուցահանդեսին
Նախարարը հանդիպել է հայկական և միջազգային ընկերությունների...
«ՍոֆթԿոնստրակտ» տեխնոլոգիական ընկերություն է այցելել Մալթայի էկոնոմիկայի նախարարը
Նրանց ուղեկցությամբ պարոն Շկեմբրին շրջայց է կատարել ընկերության գլխամասային մասնաշենքում...
Ստեղծվել է շան հաչոցը մարդկային լեզվի թարգմանելու միջոց
Արհեստական բանականության նոր գործիքը ընդլայնում է շան հաչոցի լեզուն հասկանալու հնարավորությունը...
ԱՄՆ-ում ստեղծել են նոր էլեկտրական հեծանիվ, որը կարող է ժամում 130 կիլոմետր արագություն բացել
Ամերիկյան ընկերությունը նոր էլեկտրական հեծանիվ է ստեղծել...
Գիտնականները ստեղծել են «ուտելի» եւ խոսող ռոբոտ
Ներկայացվել է առաջին «ուտելի» ռոբոտը...
Ամենաշատ