News
Լրահոս
News
Կիրակի
Հունիս 16
Տեսնել լրահոսը


Ռուսաստանի Դաշնություն կատարած պաշտոնական այցի երկրորդ օրը ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը ծաղկեպսակ է դրել Անհայտ զինվորի հուշարձանին, ապա այցելել Հայ Առաքելական եկեղեցու Ռուսաստանի եւ Նոր Նախիջեւանի թեմի Առաջնորդանիստ Սուրբ Պայծառակերպություն եկեղեցի:

Կառավարությունից NEWS.am-ին հայտնում են, որ գովաբանական աղոթքից հետո, Հայ Առաքելական եկեղեցու Ռուսաստանի եւ Նոր Նախիջեւանի թեմի առաջնորդ Տ. Եզրաս արքեպիսկոպոս Ներսիսյանը ողջույնի եւ օրհնության խոսք է ուղղել վարչապետ Կարապետյանին եւ նրա գլխավորած պատվիրակության անդամներին, մաղթել բարեբեր աշխատանք:

Թեմի առաջնորդը, պատմական որակելով վարչապետի այցը, ընդգծել է, որ Կարեն Կարապետյանը կարեւոր դերակատարություն ունի ոչ միայն որպես քաղաքական գործիչ, բարձրաստիճան պաշտոնյա, այլ նաեւ բարերար:

Այցի ավարտին վարչապետ Կարեն Կարապետյանը շրջայց է կատարել Առաջնորդարանով:

 

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ