News
Լրահոս
News
Հինգշաբթի
Հունիս 20
Տեսնել լրահոսը

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի առաջին կարգադրություններից մեկը կարող է ազդել աշխարհի աղքատ երկրներից մի քանիսի առողջապահության ոլորտի վրա, մասնավորապես՝ Աֆրիկայի եւ Հարավային Ասիայի, որտեղ բարձրակարգ մասնագետների եւ հիվանդանոցների պակաս կա: Այս մասին գրում է Gazeta-ն՝ վկայակոչելով The Washington Post-ը:

Հունվարի 23-ին Թրամփը վերականգնել է միջազգային ոչ առեւտրային կազմակերպությունների պետական ֆինանսավորման արգելքը, որոնք աբորտներ են կատարում արտերկրում կամ տեղեկատվություն են տրամադրում բժշկական այդ ծառայության մասին:

Նշվում է, որ ԱՄՆ-ն չի ֆինանսավորում արտերկրում աբորտ կատարելու ծառայությունները, բայց բազմաթիվ կազմակերպություններ ֆինանսավորում են ստանում՝ աղքատ երկրներում կանանց այլ ծառայություններ մատուցելու համար, միաժամանակ աբորտի համամր ֆինանսավորման տարբեր աղբյուրներ գտնելով: Հիմա այդ կազմակերպությունները պետք է դադարեցնեն նման գործունեությունը, եթե ուզում են շարունակել այլ ծրագրերի համար ամերիկյան օգնություն ստանալ:

Պարբերականը գրում է, որ Աֆրիկայում՝ Սահարայից դեպի հարավ, պետությունների մեծ մասում աբորտները սահմանափակող օրենքներ են գործում:

Քենիայում վերարտադրողական առողջության ոլորտի փորձագետները մտահոգություն են հայտնել ԱՄՆ վարչակազմի նոր քաղաքականության առիթով: Տեղի բնակչությունը հաճախ հղիության ընդհատման վտանգավոր միջոցների է դիմում:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ