News
Լրահոս
News
Երկուշաբթի
Հունիս 24
Տեսնել լրահոսը

Բրիտանացի հնագետների խումբը հնագույն բնակավայրի պեղումների վերաբերյալ հաշվետվություն է հրապարակել, որը 2012 թվականին հայտնաբերվել է Շոտլանդիայի հարավ-արեւմուտքում: Այս մասին հայտնում է Planet-today-ը:

Մասնագետների ուշադրությունն են գրավել ժայռերի վրա փորագրված խորհրդանիշները: Նրանք բնակավայր են պեղել, որը գոյություն է ունեցել VI դարում: Գիտնականները հայտնել են, որ այն լավ ամրացված էր եւ զարգացած, քաղաքի տարածքում աշխատել են ոսկերչական արհեստանոցներ, եղել են նաեւ դարբնոցներ:

Հնագետներին հաջողվել է պեղել թագավորական դահլիճ, որտեղ բազմաթիվ հին իրեր եւ արժեքավոր այլ մասունքներ են հայտնաբերվել, որոնք վկայում են հարուստ խնջույքների մասին:

Գտածոյից դատելով՝ գիտնականները ենթադրում են, որ իրենց, հնարավոր է, հաջողվել է պեղել Ռեգեդ «անհետացած թագավորության» մայրաքաղաքը, որը գոյություն է ունեցել մ.թ. V-VII դարերում, այսպես կոչված «մութ դարերում»: Այն ժամանակների գրավոր աղբյուրներում նշված է, որ Ռեգեդ թագավորությունը գերիշխող եւ ահեղ պետություն է եղել: Գիտնականները երկար ժամանակ փնտրում էին խորհրդավոր թագավորությունը եւ մինչ օրս կարծում էին, որ նրա մայրաքաղաքը գտնվել է Անգլիայի հյուսիս-արեւմուտքում՝ Քամբրիա կոմսությունում:

Գիտնականները ծրագրել են առաջիկայում լրացուցիչ հետազոտություն անցկացնել, որպեսզի վերջնականապես հաստատեն առաջ քաշած տեսությունը:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ